Միջազգային կինոփառատոնը կնշի Սրգեյ Փարաջանովի 90- ամյակը05.06.2014
2014թ.-ի հուլիսի 13-20-ը կայանալիք «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մեկնարկը կնվիրվի հայ մեծանուն կինոբեմադրիչ Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենա ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետհայաց ցուցադրություն, ինչպես նաև հանդիսատեսներին կներկայացվեն նրա մասին պատմող տարբեր կինոժապավեններ:
Այսօր կայացած մամլո ասուլիսում խոսելով կինոփառատոնի մասին, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ այս միջազգային փառատոնի շնորհիվ «համաշխարհային կինոն հյուրընկալվում է մեր երկրում»:
Ըստ փառատոնի կազմակերպիչների, 101 երկրներից «Ոսկե Ծիրան»-ի հասցեով արդեն ստացվել է 1500 ֆիլմ, որոնցից 59 հայկական: