Իրավատիրոջն է վերադարձվել գողացված եկեղեցապատկան մասունքը 07.04.2014
Գերմանիան Ռուսաստանին է վերադարձրել 19-րդ դարին վերագրվող «Պետրոսը և Պավելը» սրբապատկերը, որը ընդգրկված էր Կոստրոմայի մարզի Չերնոպենյե գյուղի Սուրբ Նիկոլայ եկեղեցուց գողացված 30 արժեքվոր իրերի ցանկում: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:
ՌԴ ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ եկեղեցական մասունքը վերադարձնելու համար գործի մեջ է ընդգրկվել նաև Ինտերպոլը: Սակայն տեղեկատվության մեջ չի հաղորդվում, թե այդ սրբապատկերը երբ է գողացվել:
«Տեղի է ունեցել «Պետրոսը և Պավելը» սրբապատկերի վերադարձման արարողությունը: Այն ունի 32 × 37 սմ չափսեր, բռնագրավվել է Գերմանիայում, ում գերմանական իրավասու մարմինները կասկածում են եկեղեցական մասունքների անօրինական շրջանառություն կատարելու մեջ»,- ասվում է ՌԴ ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Մասնագիտական փորձաքննությամբ պարզվել է, որ «Պետրոսը և Պավելը» սրբապատկերը ունի առանձնահատուկ մշակութային արժեք և գնահատվում է 330 հազար ռուբլի: