Դպրոցի շրջանավարտները այսուհետ կրկին պետք է շարադրություն հանձնեն11.21.2013
Դպրոցի շրջանավարտները այսուհետ կրկին պետք է շարադրություն հանձնեն ռուսերեն լեզվի և գրականություն առարկայական քննությունից: Այսպիսի հանձնարարություն է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արվեստի և մշակույթի խորհրդի այսօր կայացած նիստն ամփոփելիս:
Բացի այդ, մինչև դեկտեմբերի 20-ը Ռուսաստանը պատրաստվում է գնել Սերգեյ Ռախմանինովի Շվեյցարիայում գտնվող կալվածքը և նրան շնորհել մշակութային ժառանգության կարգավիճակ: Այսօր վտանգ կա, որ կոմպոզիտորի ժառանգները այդ կալվածքը կարող են հանել աճուրդի, նշվել է այդ նիստի ժամանակ: Բացի այդ ՌԴ նախագահը Արտաքին գործերի և Մշակույթի նախարարություններին հանձնարարել է քննարկել Շվեյցարիայի իշխանությունների հետ Ռախմանինովի արխիվը ձեռք բերելու հնարավորությունների հարցը:
Իսկ, ընդհանրապես, մինչև 2014թ.-ի ապրիլի 1-ը անհրաժեշտ կլինի մշակել պետական մշակութային քաղաքականության հիմունքները, հաղորդում է «vesti.ru»-ն՝ հղում անելով «Россия 24» հեռուստաալիքին: