Վախճանվել է «բլյուզի արքա» Բի Բի ՔինգըԿյանքի 90-րդ տարում Լաս-Վեգասում վախճանվել է ամերիկացի լեգենդար երգիչ, բլյուզ ժանրի գիթառահար և կոմպոզիտոր Բի Բի Քինգը: Այդ մասին «Associated Press»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Բի Բի Քինգն անցյալ ամիս հոսպիտալացվել է դիաբետի սրացման ախտորոշմամբ: Ապրիլ 8-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից: Այդ հիվանդությամբ նա տառապել է վերջին 20 տարվա ընթացքում: 2014 թ.- հոկտեմբերից Քինգը ստիպված է եղել «բժշկական պատճառներով» դադարեցնել համերգային գործունեությունը:
Բի Բի Քինգին հռչակ են բերել այնպիսի կոմպոզիցիաների սեփական մեկնաբանությունները, ինչպիսիք են «3 O՝Clock Blues», «The Thrill Is Gone», «Every Day I Have The Blues» և այլն: Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում մի քանի «Grammy»-ների:
«Կան հսկայական քանակության այլ բաներ, որոնք ես չեմ կարող անել: Իմ մոտ գերազանց ստացվում է միայն մեկ բան՝ լինել Բի Բի Քինգ:»:,- մի առիթով ասել է երաժիշտը:
Երաժշտական աշխարհը և հանդիսատեսը նրան համարում է «բլյուզի արքա»:
Նա 1970-ական թվականներին հյուրախաղերով հանդես է եկել նաև այժմ պատմություն դարձած ԽՍՀՄ-ում
Բի Բի Քինգը (իսկական անունն է՝ Ռեյլի Բի Քինգ), ծնվել է 1925 թ.-ի սեպտեմբերի 16-ին, ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Իթթե Բենե բնակավայրում:
Ռեյլիի մայրը հանդես էր գալիս բապտիստական եկեղեցու երգչախմբում: Մանկության և պատանեկության շրջանում ապագա երաժիշտն աշխատել է բամբակի պլանտացիաներում: Երբ լրացավ նրա 13 տարին, մի քանի դոլարով նրան հաջողվեց գիթառ գնել, որով սկսեց նմանակել իր կուռքը դարձած երաժիշտներին՝ Բիգ Բիլ Բրունզիին և Լոննի Ջոնսոնին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա ծառայել է բանակում, իսկ զորացրվելուց հետո՝ կրկին վերադարձել բամբակի պլանտացիաներ: Հանգստյան օրերին իրենց բնակավայրին մոտ գտնվող քաղաքների փողոցներում նվագել է բլյուզներ:
Մեծ համերգային գործունեության սկիզբը նա դրեց 1948 թ.-ին, երբ իր զարմիկի, հայտնի քանթրի-բլյուզ գիթառահար Բուքա Ուայթի մոտ պարապելուց և որոշ տեխնիկական հմտությունների հասնելուց հետո, առաջին անգամ հանդես եկավ ռադիոյով: Հենց այդ ժամանակներում էլ նա իրեն սկսեց ներկայացնել Բի Բի Քինգ բեմական անունով:
Առաջին խոշոր հաջողությունը նրան գտավ 1951 թին: «O՝Clock Blues» երգով նա հայտնի դարձավ ողջ Ամերիկային, իսկ 1987 թ.-ին նրա անունը գրանցվեց Ռոքնռոլի փառքի դահլիճում:
2011թ.-ին «:Rolling Stone» հանդեսի հարցումների համաձայն Բի Բի Քինգը համարվել է բոլոր ժամանակների լավագույն 100 գիթառահարներից 6-րդը: