Գարեջուրը մի քանի վայրկյանով գովազդելու համար ստացել 3 մլն դոլար01.18.2014
Հայտնի հոլլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը նկարահանվել է գարեջուր գովազդող հոլովակում, որի համար ստացել է 3 մլն դոլար վճար: Այդ մասին հաղորդում է ամերիկյան «Page six » հանդեսը:
Հրատարակության տվյալներով, դերասանը, ով քարոզում է առողջ ապրելակերպ, ամերիկյան ոգելից խմիչքը գովազդում է հումորով:
Այդ գովազդը պետք է ցուցադրվի ամենադիտվող ժամին՝ Ամերիկայի ֆուտբոլի ազգային առաջնության «Super Bowl»-ի եզրափակիչի ժամանակ: 30 վայրկյանանոց գովազդային բլոկը «Fox-Sports» հեռուստաալիքում, որով փետրվարի 2-ին ուղիղ հեռարձակելու է մրցույթը, այդ ժամին արժե 4 մլն դոլար:
«Super Bowl»-ի եզրափակիչի ժամանակ կան նաև այլ աստղերի մասնակցությամբ ցուցադրվելիք գովազդային հոլովակներ: Օրինակ, դերասաններ Լոուրենս Ֆիշբորնը, Բեն Քինգսլին, դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը, ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը:
Բոդիբիլդինգի մի շարք մրցանակներ շահած Շվարցենեգերը ԱՄՆ է տեղափոխվել 1968թ.-ին, 21 տարեկան հասակում: Սպորտային կարիերան նա ավարտել է 1980թ.-ին: Կինոյում սկսել է նկարահանվել 1960-ականների վերջերից: 2003թ.-ի նոյեմբերից 2011թ.-ի հունվարը զբաղեցրել է Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը: Նրա մասնակցությամբ «Տերմինատոր», «Տերմինատոր-2. Ահեղ դաստան», «Տերմինատոր-3. Մեքենաների ապստամբությունը» ֆանտաստիկ կինոպատումը դարձել է հոլլիվուդի բազմաթիվ ոչ պաշտոնական խորհրդանիշերից մեկը: