Այնուամենայնիվ նկարահանումները հետաձգվել են07.07.2014
«Աստղային պատերազմներ: Դրվագ 7-րդ» ֆիլմի նկարահունումները, որոնք իրականացվում են Լոնդոնից ոչ հեռու գտնվող «Pinewood» կինոստուդիայում, երկու շաբաթով դադարեցվել են դերասան Հարիսոն Ֆորդի ոտքի պատճառով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Բանն այն է, որ մի քանի շաբաթ առաջ նկարահանման տաղավարում բուտաֆորային տիեզերանավի ծանր դուռը ընկել էր արտիստի վրա ու կոտրել նրա ոտնաթաթը:
Նկարահանումներն իրականացնող «Walt Disney Company» ընկերությունն, այնուամենայնիվ վստահ է, որ կինոնկարի պրեմիերան կլինի նախատեսված ժամկետին՝ 2015թ.-ի դեկտեմբերին:
Ավելի վաղ ֆիլմի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը հայտարարել էր, որ 71 ամյա դերասանի վնասվածքը չի կարող ազդել իրենց նկարահանումների գրաֆիկի վրա: