Ռուսաստանը, արդեն երկրորդ անգամ, հրաժարվում է մասնակցել «Օսկար» մրցույթին09.22.2023
Ռուսաստանում թողարկված կինոնկարները ԱՄՆ֊ի կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացնելու արտոնությամբ օժտված կոմիտեն դադարեցրել է իր աշխատանքները։ Այդ մասին կառույցի անդամ, պրոդյուսեր Ֆեդոր Պոպովի հաղորդումը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Պոպովը նշել է, որ ռուսաստանյան կինոնկարների մասնակցությունը այդ մրցանակաբաշխությանը, երբ իրենց երկիրը գտնվում է պատժամիջոցների տակ, այժմ նպատակահարմար չէ։ Նա նաև նշել է, որ ռուսական մշակույթը, սպորտը հալածանքի և արգելքների են ենթարկվում և «Օսկարին» մասնակցելը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չէ։
Նշենք, որ Ռուսաստանի օսկարյան կոմիտեն արդեն երկրորդ անգամն է, որ հրաժարվում է մասնակցել «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն ֆիլմ արտասահմանյան լեզվով» անվանակարգում։