Առաջին համերգին արտիստները կրել են շինարարի զրահագլխարկ12.25.2020
2019թ.-ի հրդեհից հետո առաջին անգամ Ծննդյան տոներին նվիրված համերգի տեսագրություն է ցուցադրվել ֆրանսիական հեռուստատեսությամբ, որը կայացել և նկարահանվել է Փարիզի Աստվածամոր տաճարում: Երաժիշտների և մենակատարների ելույթները կայացել են հինգշաբթի, լույս ուրբաթ օրվա գիշերը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Համերգային երեկոյի հատուկ հյուրերը եղել են ֆրանսիացի թավջութակահար Գոտյե Կապյուսոնը և օպերային երգչուհի Ժյուլի Ֆուքսը:
Համերգի ընթացքում կատարվել են ինչպես Մոցարտի ու Շուբերտի ստեղծագործություններից, այնպես էլ Ծննդյան տոներին նվիրված ստեղծագործություններ:
«Տաճարը դեռ փխրուն վիճակում է գտնվում»,- հայտարարել է Նոթր Դամի վերականգնման պատասխանատու, գեներալ Ժան-Լուի ժորժելենը և ընդգծել, որ այդ իսկ պատճառով երաժիշտներին տրվել են անվտանգության հետ կապված համապատասխան հանձնարարականներ: Համաձայն կանոնների արտիստները հանդես են եկել շինարարական զրահագլխարկներով և հատուկ կամբինիզոններով:
Հավելենք, որ համերգն ընթացել է առանց հանդիսատեսների:
Ինչպես նախօրոք ասել էր երգչախմբի ղեկավար Անրի Շալեն, նախատեսված է եղել 20 երգիչների ելույթ, սակայն, հարմար է գտնվել մասնակիցների թիվը հասցնել 8-ի: Իսկ նկարահանման հրապարակում պետք է միաժամանակ լինեին ոչ ավելի քան 25 մարդ:
«Նախկինում մենք տաճարում երգում էինք գործնականում ամեն երեկո: Սա մեր երկրորդ տունն էր և այս հնարավորության համար մենք շատ երջանիկ ենք»,- ասել է երգչախմբի ղեկավարը: