«Նիմֆոմանուհին» ֆիլմի երկրորդ մասը ԱՊՀ-ի տարածքում է03.06.2014
Հինգշաբթի օրվանից Ռուսաստանի մեծ կինոէկրաններ կբարձրացվի Լարս ֆոն Թրիերի աղմկահարույց «Նիմֆոմանուհին» ֆիլմի երկրորդ մասը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«Նիմֆոմանուհին» ավարտում է ֆոն Թրիերի այսպես կոչված «ճգնաժամի եռապատումը», որտեղ տեղ են գտել նաև «Մելանխոլիա» և «Նեռը» ֆիլմերը:
Կինոնկարի ռեժիսորական տարբերակի տևողությունը 5,5 ժամ է: Սակայն պրոդյուսերները կոմերցիոն նկատառումներից ելնելով այն կրճատել են՝ հասցնելով 4 ժամի և այն բաժանելով երկու հավասար մասերի: Առաջին մասի ցուցադրությունը Երևանում տապալվեց, սակայն ֆիլմն ընդհանուր առմամբ, այլ երկրներում հաջողությամբ ներկայացվեց որպես համաշխարհային պրեմիերա (Ֆիլմը ցուցադրվեց նաև Բեռլինի 64-րդ միջազգային կինոփառատում):
Ֆիլմի սյուժեի համաձայն Սելիգամ անունով մի տղամարդ վերադառնալով տուն, դռան մոտ տեսնում է ծեծի ենթարկված մի անծանոթուհու: Քանի որ վերջինս խնդրում է, որ ոստիկանության և շտապ օգնություն չկանչի, տղամարդը այդ կնոջը տանում է իր տուն՝ տաք թեյ տալու համար: Գավաթը ձեռքին մահճակալին պառկած կինը, որի անունը Ջո է, համաձայնվում է Սելիգանին պատմել իր կյանքի մասին…