Սյուրռեալիզմի հանճարի աշխատանքների հեղինակային իրավունքը06.28.2017
Մադրիդի դատարանը որոշում է կայացրել էքսգումացնել (շիրիմից հանել) նկարիչ Սալվատորե Դալիի մնացորդները, որը մահացել է 1989թ.-ի հունվարի 23-ին և հուղարկավորվել է Ֆիգերասեի թանգարանի տարածքում: Այդ գործողությունը կատարվում է նրա հայրության ապացույցներ ստանալու նպատակով համապատասխան փորձաքննություն անցկացնելու համար: Այդ մասին «cultura.elpais.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:
Դալիի աճյունի մնացորդները պահվում են թանգարանի ստորգետնյա հատվածում, որը կրում է նկարչի անունը: Փորձաքննությունը պետք է պարզի եղե՞լ է արդյոք Դալին Ֆիգերասայի բնակչուհի Մարիա Պիլար Աբել Մարտինեսի հայրը, որը այդ փաստը փորձում է ապացուցել սկսած 2007թ.-ից:
Մարտինեսը ծնվել է 1956թ.-ի փետրվարի 1-ին: Նրա մայրը պատմել է, որ 1955թ.-ին գաղտնի կապի մեջ է եղել նկարչի հետ, որի ընտանիքում այն ժամանակ ինքն աշխատում էր:
Աճյունի մնացորդներից վերցրած նմուշով ԴՆԹ-ի քննությունը անհրաժեշտ է դարձել կենսաբանական կամ այլ բնույթի առարկաների կամ անձնական իրերի բացակայության պատճառով, որոնք անհրեժեշտ են Տաքսիկոլոգիայի ազգային ինստիտուտում համապատասխան փորձերն անցկացնելու համար: Այդ որոշումը կայացրել է Մադրիդի թիվ 11 առաջին ատյանի դատարանի դատավոր Մարիա դել Մար Կրեսպոն:
Թե երբ է արվելու էքսգումացիան, ամսաթիվ չի նշվում:
Եթե հաստատվի, որ Մարիա Պիլար Աբել Մարտինեսը Դալիի կենսաբանական դուստրն է, ապա կստանա սյուրռեալիզմի հանճարի աշխատանքների հեղինակային իրավունքը: