Հին ու նոր տերերը համաձայնվել են աճուրդի հանել Այվազովսկու նկարըԱրվեստի գործերի աճուրդի Լոնդոնի «Sotheby's» տունը ինտերպոլի Ռուսաստանի բյուրոյի խնդրանքը չի բավարարի և նախատեսված օրը՝ հունիսի 2-ին վաճառքի կհանի Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Ըստ «theartnewspaper.ru»-ի այդ նկարը, որը ամուսնուց մնացած ժառանգության իրավունքով պատկանելիս է եղել ԽՍՀՄ ջրային տնտեսության նախկին նախարար Նոսենկոյի այրուն, 1997 թ.-ին գողացել են նրա Մոսկվայի տնից: Սակայն, դրանից հետո, անցնելով արվեստի գործերի ձեռք բերման ու օտարման բազմաթիվ այլ փորձություններով, կայքը տեղեկացնում է, որ ի վերջո Այվազովսկու աշխատանքը հայտնվել է նոր, ընդ որում միանգամայն օրինապահ տիրոջ մոտ, ով էլ «Sotheby's» տան միջոցով այն հանել է աճուրդի:
Սակայն, առաջացրած միջազգային աղմուկն ի վերջո թելադրել է, որ նկարի ներկա ու ու նախկին տերերը միմյանց հետ մտնեն բանակցությունների մեջ, որի արդյունքում էլ նրանք եկել են ընդհանուր հայտարարի և համաձայնվել, որ նշանավոր ծովանկարչի կտավը պետք է վաճառեն «Sotheby's»-ում հունիսի 2-ի առավոտյան կայանալիք աճուրդում: Իսկ թե ինչպես են նկարի հին ու նոր օրինական սեփականատերերը տնօրինելու վաճառքից առաջացած գումարը, դրա մասին տեղեկատվություն չի հաղորդվում: