Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իմպրեսիոնիզմը 150 տարեկան է

04.29.2024


1874 թվականի ապրիլի 15-ին մոտ 30 նկարիչներից բաղկացած մի խմբի, որոնցից շատերը մերժվել էին պաշտոնական Փարիզի սալոնի ժյուրիի կողմից, լուսանկարիչ Նադարը հրավիրեց իր նախկին փարիզյան արվեստանոցում ցուցադրելու իրենց աշխատանքները։ Համարձակ ցուցադրումը, որն արմատապես շեղում էր ընդունված ակադեմիական կոնվենցիաներից, ներառում էր Կլոդ Մոնեի «Տպավորությունը, արևածագ» կտավը (1872), Հավր նավահանգստի բնապատկերը։ Այդ նորարական կտավները արվեստաբան Լուի Լերոյին հուշեցին հորինել «Իմպրեսիոնիզմ» տերմինը, որն այնուհետև դարձավ գեղանկարի նոր ժանրի անվանումը։ Այսօր արդեն դասականի մակարդակի բարձրացված այդ գեղագիտական հոսանքի երկնակամարում փայլատակում են այնպիսի անուններ, ինչպիսիք են Մոնեն, Պիեռ֊Օգյուստ Ռենուարը, Ալֆրեդ Սիսլեյը, Էդգար Դեգան, Բերտ Մորիզոյը Քամիլ Պիսարոն և ուրիշները։

Իմպրեսիոնիզմի ծագման 150-ամյակը այսօր նշվում է ողջ Եվրոպայում և Ամերիկայում։ Այդ հոբելյանին է նվիրված նաև «Normandie Impressionniste» խորագրով փառատոնի հինգերորդ թողարկումը, որի շրջանակներում, 6 ամսվա ընթացքում, կանցկացվի 150 միջոցառում Ռուենում, Կաենում և Նորմանդիայի այլ վայրերում: Իսկ Օրսեի թանգարանը, որտեղ կենտրոնացած է իմպրեսիոնիստական արվեստի լավագույն (եթե ոչ լավագույն) հավաքածուներից մեկն աշխարհում, այդ առիթով մոտ 180 աշխատանք է տրամադրել 30 հաստատությունների և ինքն էլ կազմակերպել է իր շատ սպասված ցուցադրանքը, որի բացումը կայացել է դեռ անցյալ տարվա վերջերին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 33 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673674675676>>հաջորդ