«Օսկար» մրցանակաբաշխությունն առաջ է քաշել ինքլյուզիվության նախապայմաններ05.07.2024
Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար»-ը կշնորհի նոր կանոններով. Մրցութային ֆիլմերի ընտրության չափանիշների և մրցանակաբաշխության կարգի փոփոխությունները հրապարակված են կազմակերպության պաշտոնական կայքում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «kommersant.ru»֊ին։
Ըստ նոր կանոնների, օրինակ, «Օսկար»-ի հավակնորդ դառնալու համար սահմանվել են մի շարք նոր լրացուցիչ նախապայմաններ, որոնց համաձայն մրցանակի ներկայացվող ֆիլմում հիմնական կամ կարևոր երկրորդական կերպարներից առնվազն մեկը ծագումով պետք է լինի ասիացի, աֆրիկացի կամ լատինաամերիկացի:
Մեկ նոր պարտադիր պայման էլ առնչվում է երկրորդ պլանի դերասանների ընտրությանը։ Որպեսզի ֆիլմը մրցույթին մասնակցելու հնարավորություն ստանա, ուրեմն երկրորդ պլանի դերակատարների 1/3 պետք է լինեն կանայք, էթնիկ կամ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկությամբ անձինք:
Ի դեպ, նոր կանոնները պետք է գործեն ոչ միայն ֆիլմում նկարահանվողների, այլև ամբողջ ստեղծագործական կազմի համար։ Այս չափանիշներին պետք է համապատասխանի նաև նախագիծն իրականացնող թիմի 1/3֊ը։
Շատերի կարծիքով «Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար առաջադրվող այս նորամուծությունները լրջորեն կբարդացնեն ստուդիաների աշխատանքները։