Սպառնացող վտանգների մասին զեկույցը «Գաղտնի» գրիֆի տակ է05.06.2024
Շվեդիայի ոստիկանությունը զեկույց է կազմել, որտեղ թվարկված են Մալմյոյում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին սպառնացող հնարավոր վտանգները։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։
Զեկույցի մեծ մասը համարվում է գաղրնիք և չի հրապարակվում:
Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ վտանգավոր սպառնալիքները ներառում են կիբերհարձակումներ, DDoS հարձակումներ, քաղաքացիական անհնազանդություն և հեռուստատեսային հեռարձակումների գաղտնալսում:
Մրցույթի անվտանգության ապահովման նախապատրաստական աշխատանքները հաշվի են առնում այն փաստը, որ Շվեդիան, ըստ ոստիկանության, «առաջնահերթ թիրախ» է իսլամիստ ահաբեկչական կազմակերպությունների համար։
Հիշեցնենք, որ երգի մրցույթի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 7-ին և 9-ին, եզրափակիչը՝ մայիսի 11-ին։
Մալմյո քաղաքում, որտեղ կայանալու է «Եվրատեսիլ»֊ը, ապրում է մոտ 360 հազար մարդ։ Մրցույթի օրերին սպասվում է, որ այն տարբեր երկրներից կհյուրընկալի ավելի քան 100 հազար մարդու։