2024թ․ Վենետիկի նշանավոր բիենալեն մեկնարկել է04.22.2024
Անցած շաբաթը Իտալիայի և համաշխարհային արվեստի համար նշանավորվեց 2024 թվականի Վենետիկի բիենալեի մեկնարկով։ Այն սկսվել է երեքշաբթի առավոտյան; Նախադիտման առաջին օրերին այցելուների ուշադրությանն է ներկայացվել «Stranieri Ovunque – Foreigners Everywhere» («Օտարերկրացիներն ամենուր են») խորագրով ցուցահանդեսը, որի աշխատանքները վերահսկում է Սան֊Պաուլու արվեստի թանգարանի գեղարվեստական ղեկավար Ադրիանո Պեդրոսոն։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « artnews.com»֊ին։
Ցուցահանդեսը գործում է Արսենալե և Ջորդաինի երկու ցուցատաղավարներում:
Ցուցադրանքում ներկայացված են աշխարհի հարավային տարածաշրջանների (Գլոբալ Հարավի) բնիկ ժողովուրդների և արվեստագետերի գործերը։ Դա, ըստ կազմակերպիչների, ընդգծում է արվեստի անսահմանությունը, որը այսօր կա աշխարհում՝ սկսած 20֊րդ դարից ու դրա ողջ ընթացքից, որը առանձին և մեծ բաժին է ներկայացնում։
Արսենալի սրահներում այցելուներին սպասում է այս ցուցահանդեսի ամենատպավորիչ մասը՝ իրենց ներկայացմամբ հաղթական և էլեգանտ մոնումենտալ ստեղծագործություններ, որոնցում անդրադարձ է արվում գաղութատիրությունից մնացած ժառանգությանը և հետևանքներին։ Այստեղ ներկայացվել են նաև ժամանակակից իրողություններ, տարօրինակություններ՝ շրջված ձևով, արդիականության բազմաձայնությունը և այլն։
Անշուշտ հետաքրքիր և, նույնիսկ, նշանակալից ստեղծագործություններ կան նաև Ջորդաինիի սրահներում։ Սակայն, ըստ որոշ գնահատականների, այն զերծ չէ նաև որոշ թերություններից։
Բիենալեում ներկայացված ստեղծագործությունների հեղինակների կեսից ավելի վախճանված արվեստագետների են։ Նրանց մեծամասնությունը բիենալեի պատմական հատվածում ներկայացված են մեկական աշխատանքով։ Բայց, մյուս կողմից, կա նաև ժամանակակից արվեստի ֆոկուսավորված ցուցադրություն։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի