Թատրոնի կենսունակությունը պահպանելու պատասխանատվությունը
Հարգելի ընթերցող, այս բաժինը նախատեսված է դրամատիկական ստեղծագործություններ ներկայացնելու համար:
Հարթակում կզետեղվեն նաև օտար լեզուներից թարգմանված պիեսներ:
Յուրաքանչյուր գրական շարադրանքի առանձին գրքով լույս ընծայումը կամ բեմականացումն իրականացնելու համար ակնկալվում է ժողովրդական աջակցություն: Եթե ընթերցողների մոտ ցանկություն առաջանա այդ հարցերով ցուցաբերել ֆինանսական աջակցություն, ապա խնդրում ենք փոխանցումներ կատարելու պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով կայքի հետ կապ հաստատել «Մեր մասին» բաժնում տեղադրված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային հասցեով:
Հարգելի ընթերցող,
միջավայրը որպես բեմ դիտարկող արվեստը` թատրոնն, իր տիրույթների մեջ է ներառում ամենատարբեր ոլորտներ` երաժշտություն, նկարչություն, քանդակագործություն, ճարտարապետություն, գրականություն, պարարվեստ: Այն իրոք մարդկային մշակույթի բազմազան բաղադրիչների համահավաք դրսևորում է և այնտեղ պարտադիր ներկա է բանական մարդը,(homo sapiens-ը), ով պատասխանատու է իր իսկ կողմից սինթեզվածի կենսունակության համար:
Ուրեմն, եթե թատրոն, ապա` պետք է ակնկալել նրա յուրաքանչյուր բաղադրիչի բարձրագույն հատկանիշների դրսևորում` բարձրագույն գրականություն, բարձրագույն ճարտարապետություն, բարձրագույն նկարչություն, բարձրագույն երաժշտություն…
Բարձրագույն արժեքներին միտված յուրաքանչյուր մարդ պետք է հստակ պատկերացնի, որ ֆինանսն ու նյութական միջոցներն են այն «կենսանյութերը», որոնցով մեկնարկում և իրական արժեքների ոլորտներ է բերվում արվեստներից սինթեզված այդ համաձուլվածքը` թատրոնը:
Բեմական եռաչափ տարծության մեջ փոխակերպումների մեծ երևույթի՝ թատրոնի կենսունակությունը պահպանելու պատասխանատվությունը հասարակական սրտացավության դրսևորում է: