Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միջազգային կինոփառատոնի աստեղային հյուրերը «մնացել են քնով»

06.20.2014


Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնը բացվեց «Ռոսսիա» կինոթատրոնում: Այստեղ էլ 10 օր անց տեղի կունենա այս միջոցառման փակումը: Սակայն, առաջիկա տարիներին այս կինոփառատոնը հնարավոր է, որ փոխի իր անցկացման ավանդական վայրը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով ռուսական «Իզվեստիա» պարբերականին:

Բանն այն է, որ, ինչպես հայտարարել է այդ կինոփառատոնի նախագահ Նիկիտա Միխալկովը Փառատոների խոստացված դահլիճի շինարարությունը Մոսկվայի ֆրանսիական առափնյայում ամենայն հավանականությամբ մինչև 2014թ.-ի վերջը կամ 2015թ.-ի սկզբներին կսկսվի:

Այդ նոր կառույցի հեղինակները գերմանացի մասնագետներն են: Այն իր հարմարավտությամբ, ռուսական աստղերի մեծաքանակ ներկայությունը ապահովելու և նրանց անվերջանալի թվացող երթին հանդիսավորություն տվող երկար կարմիր գորգ փռելու հնարավորություններով շատ ավելի նախընտրելի է լինելու «Ռոսսիա» կինոթատրոնից ու նրան հարող պուշկինյան փոքրիկ պուրակից:

Իսկ ինչ վերաբերում է այս տարի Մոսկվայի միջազգային կինոփառատոնի արտասահմանցի աստեղային հյուրերին, ապա գործերը շատ ավելի վատ ընթացք ունեն, քան սովորաբար: Նույնիսկ հյուրերի թվում չի երևացել Ռուսաստանի քաղաքացիություն ընդունած Ժերար Դեպարդիեն, ով պատճառաբանելով իր զբաղվածությունը, չի եկել փառատոնի հանդիսավոր բացմանը:

Արտասահմանցիներից այս փառատոնի առավել «աստեղայինը», թերևս «Գահերի խաղ»-ի հսկայի դերակատար, բրիտանացի Քրիստիան Ներն էր: Սերիալի մնացած անդամները, որ խոստացել էին գալ, «մնացել են քնով» և ուշացել իրենց Մոսկվա հասցնող չվերթից:

Ռուսական լրատվամիջոցը մոսկովյան միջոցառմանը ժամանած աստղերի քիչ քանակությունը բացատրում է սկսած 2008թ.-ից պաբերաբար նույն օրերին զուգահեռ մեկնարկող Էդինբուրքի կինոփառատոնով, որն իր կողմն է ձգում սպիտակ պաստառի մոգերի զգալի հատվածին:

Սակայն փառատոնի նախագահ Նիկիտա Միխալկովը այդ դժվար իրավիճակը մեկնաբանում է «...քաղաքական պատժամիջոցների» կիրառման հանգամանքով: «Ինչ-որ մեկը զգուշանում է, ինչ-որ մեկը՝ վախենում: Եվ տարօրինակ կլիներ, եթե դա անդրադառնար ամբողջ Ռուսաստանի վրա, իսկ փառատոնի վրա՝ ոչ»,- նշել է Ն. Միխալկովը:
    Դիտվել է 484 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265