Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեքսիկացի կինոռեժիսորը դարձել է եղած 22 «Օսկարներից» 4-ի տերը

02.23.2015

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար-2015» մրցանակաբաշխությունը մեքսիկացի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի համար դարձել է հաղթահանդես: Նրա նկարահանած «Բերդմեն» ֆիլմը ճանաչվել է լավագույնը: Բացի այդ Գոնսալեսի կինոժապավենը բոլոր կինոգործիչների ու դերասանների համար բաղձալի արձանիկին է արժանացել ևս 3 անվանակարգերում՝ լավագույն սցենարի, ռեժիսուրայի և օպերատորական աշխատանքի համար: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը հղում անելով օտարերկրյա մի շարք լրատվամիջոցների:

Մեքսիկացի կինորեժիսորի համար սրանք ամերիկյան կինոակադեմիայի կողմից շնորհված առաջին պարգևներն են, թեև նախկնում նրա նկարահանած «Գեղեցիկը», «Բաբելոն», և «Քած-սերը» կինոնկարները ներկայացված են եղել այս մրցանակաբաշխությանը տարբեր անվանակարգերում, բայց չեն հասել բաղձալի գնահատանքին:

Հաղթող «Բերդմեն» ֆիլմի օպերատոր Էմմանուել Լյուբեցկին «Օսկար»-ի է արժանանում երկրորդ տարին անընդմեջ: 2014 թ.-ի նա այսպիսի մի արձանիկի էլ արժանացել է ռեժիսոր Ալֆոնսո Քուարոյի հետ նկարահանած «Ձգողականություն» ֆիլմի համար: Մրցանակաբաշխությունից հետո, այնուամենայնիվ, Լյուբեցկին խոստովանել է, որ «Բերդմեն»-ի նկարահանումններն իր համար շատ ավելի դժվար են եղել և ինքը վստահ չի, որ ապագայում նորից կհամարձակվի կրկնել այդպիսի մի բան:

Ֆիլմի գրեթե բոլոր տեսարանները Ինյարիտուն նկարահանել է մեկ դուբլով:

Նշենք, որ նկարահանումների մեծ մասը իրականացվել է Բրոդվեյի «Սենթ Ջեյմս» թատրոնում:
    Դիտվել է 469 անգամ