Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սիրված հերոսների հետ հանդիպումը կկայանա կամուրջին

06.24.2014


Հունիսի 28-ին Պետերբուրգի «Դոստոևսկու թանգարան թատրոն»-ը Մոսկվայի հայտնի Կուզնեցկի կամուրջի վրա կներկայացնի իր բեմադրած վառ-երկիծական ներկայացում-շոուն: Այդ մասին «vk.com» կայքի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Բացօթյա ներկայացումը կազմված է երկու մասից: Առաջինում ծաղրանմանության ժանրի սկզբունքներով, որպես մոդայի ցուցադրություն, կներկայացվեն 19-րդ դարի հագուստները: Երկրորդ մասում, Դոստոևսկու ստեղծագործությունների հերոսների մասնակցությամբ, կցուցադրվեն արտահայտիչ մանրապատումների պլաստիկական տեսարաններ:

Հանդիսատեսները Կուզնեցկի կամուրջի վրա կհանդիպեն Ռասկոլնիկովին և Ալյոնա Իվանովնային, իշխան Միշկինին և Ռոգոժինին, Նաստասիա Ֆիլիպովնային ու Ագլայային, Կարամազով եղբայրներին, Ստավրոգինին և բազմաթիվ այլ հերոսների՝ պետերբուրգյան թատրոնների առաջատար դերասանների կերպավորմամբ:
    Դիտվել է 945 անգամ