Հանդիսատեսները միացյալ ուժերով հյուսում են լեգենդար թատրոնի տարեգրությունը09.16.2014
Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել է ,,Իմ БДТ(Մեծ դրամատիկական թատրոն-խմբ.): Մենախոսություններ,, նախագիծը, որը նպատակ ունի տեսագրել այդ թատրոնի մասին ամենատարբեր մարդկանց հիշողությունները, դատողությունները, հիշարժան դեպքերը և այլն: Այդ մասին հաղորդում է ,,taglur.am,,-ը՝ հղում անելով ,, teatral-online.ru,,-ին:
Նախագծի հեղինակները, հավաքելով թատրոնի մասին փաստագրական պատմություններ, տարբերություն չեն դրել թե ո՞վ է դրանք ներկայացնողը՝ պատվարժան և սոցիալական վերին աստիճանների վրա գտնվող հանդիսատեսը, թե այդ թատրոնի մասին ասելիք ունեցող շարքային մարդը: Կարևորն այն է, որ բոլորը պատասխանեն գլխավոր հարցմանը. ,,Ի՞նչ է Ձեր համար Մեծ դրամատիկական թատրոնը,,:
Նախագծի գեղարվեստական վերահսկողությունն իրականացնում է թատրոնի ռեժիսոր Բորիս Պավլովիչը, ով նշել է, որ հարցման մասնակիցները ,, ... պարզապես չեն պատմում թատրոնի մասին: Նրանք պատմում էին իրենց երիտասարդ տարիների մասին, Լենինգրադի մասին, հեռացող ժամանակի մասին: Մեր հարցազրույցները վերածվում էին մշակութաբանական և հոգեբանական հետազոտությունների, իսկ բազմաժամանոց տեսագրությունները դարձել են ժամանակաշրջանի դիմանկար, Մեծ դրամատիկական թատրոնի ,,Ոսկեդարի,, դիմանկարը:
Այս նախագծին մասնակցել են Վալերի Գերգիևը, Յուրի Տեմիրկանովը, Միխաիլ Պիոտրովսկին, Լև Դոդինը և տարբեր ոլորտներ ներկայացնող այլ հայտնի գործիչներ և հսկայական թվով շարքային քաղաքացիներ, որոնց համար թատրոնը ավելին է, քան սովորական մի ժամանցավայր: