Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստրավինսկու երաժշտության ընկալումների պատմությունն ըստ Շեն Վեյի

10.06.2014


Մոսկվայում ընթացող «DanceInversion» միջազգային փառատոնի շրջանակներում իր «Ամերիկյան բալետի հինգ երեկոներ» նախագիծն է ներկայացրել ծագումով Չինաստանից, ամերիկյան խորեոգրաֆ Շեն Վեյը: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նա այն քչերից մեկն է, ով պարարվեստում իրար է միացնում Արևելքը և Արևմուտքը և ում այդ նույն Արևելքը ընդունում է անվերապահորեն: Լինելով նկարչության և պարի մասնագետ, Շեն Վեյը հորինել է յուրահատուկ պլաստիկա, որով էլ տարբերվում է այլ խորեոգրաֆներից:

«Իմ մոտ շատ են տեսանելի կերպարները, այդ իսկ պատճառով շարժումները հիմնված են զգացմունքները փոխանցող առանձնահատուկ զգայականության և խորության վրա, որը առաջնային է պարի մեջ: Ես միշտ անդրադառնում եմ շատ անձնական կողմերի: Յուրաքանչյուր մարդ, ով տեսնում է իմ ներկայացումները, կարող է մտածել իր մտքում եղածի մասին»,- ասում է Շեն Վեյը:
Ամերիկան, որտեղ նա արդեն ապրում է 20 տարի, ընդունել է նրան ոչ միայն որպես մեծ խորեոգրաֆի: «The Washington Times»-ը նրան անվանել է «Մեր օրերի մեծագույն արվեստագետ»:

Նա Մոսկվայում կցուցադրի երկու ներկայացում՝ Ստրավինսկու «Սրբազան գարուն» և «Համադրություն» բալետային ներկայացումները:

Եթե վերջինս աչքի է ընկնում իր վերացարկված և կոնտրաստային համապատկերով ու կատարումներով, ապա, խոսելով Մոսկվացի հանդիսատեսներին ներկայացվող մյուս բեմադրության մասին, որը ստեղծվել է ըստ Ստրավինսկու «Սրբազան գարուն»- բալետի, Շեն Վեյը ասել է, որ դա «Ստրավինսկու երաժշության նկատմամբ» իր «վերաբերմունքն ու այն ընկալելու պատմությունն է»: Վարպետը փորձել է հասկանալ և արտահայտել այն ինչ կոմպոզիտորը զգացել է, այդ գործը գրելիս:

Շեն Վեյը իր ներկայացումների համար դերասաններին ընտրում է ոչ միայն հաշվի առնելով նրանց կատարողական վարպետությունը: Նա կարևորում է նաև աշխարհի առջև դերասանի անկեղծ ու բաց լինելու պատրաստակամությունը: Նրա համար պարը տիեզերքի հետ էներգիայի փոխանակման միջոց է և հավատում է, որ բեմի վրա կատարվող գործողությունները նույնպես տիեզերք են արարում:

Ավելացնենք, որ Շեն Վեյը նաև 2008թ.-ին Պեկինի Օլիպիական խաղերի բացման արարողության ռեժիսորն է:
    Դիտվել է 1048 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների