Մեծանուն հույն ռեժիսորի թալիսմանը Սերգեյ Փարաջանովի նվիրած մետաղե խաչն է02.16.2015
Ժամանակակից թատերական աշխարհի ակնառու ներկայացուցիչներից մեկը, ազգությամբ հույն ռեժիսոր Թեոդորոս Թերզոպուլոսը հայտնի է նախ և առաջ հին հույն հեղինակների ողբերգությունների իր ինքնատիպ բեմադրություններով: Երկար տարիներ նրա մեթոդը, որով աշխատում է, քողարկված էր միստիկական գաղտնիքով: Հանդիսատեսների լայն շրջանակները միայն փորձում էին գուշակել, թե ինչպես է հաջողվում դերասաններին նրա ղեկավարությամբ իրականացնել էներգիայի այնպիսի հզոր ուժի կուտակումներ, որոնք, թվում է, անհնար է, որ խտանային մարդկային հնարավորությունների սահմանների շրջանակներում:
Երբ 2015թ.-ի հունվարի 26-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայացավ «Ստանիսլավսկի էլեկտրաթատրոն»-ի հանդիսավոր բացումը, այդ նույն միջոցառման շրջանակներում կայացավ նաև հույն ռեժիսորի բեմադրած «Բաքոսուհիների» պրեմիերան և նրա յուրահատուկ մեթոդի հիմունքները ամփոփող «Դիոնիսոսի վերադարձը» գրքիի շնորհանդեսը, որտեղ Թերզոպուլոսը ներկայացնում է իր ղեկավարությամբ գործող «Աթթիս» թատրոնում կիրառվող տեխնիկան և այն «workshop»-երի բովանդակությունը, որ նա անցկացնում է ողջ աշխարհում:
Նշենք, որ Թերզոպուլոսի մեթոդին ծանոթանալու մեկ այլ ձևաչափ էլ թողարկվել է DVD սկավառակներով, որոնցում «Աթթիս» թատրոնի դերասանները ցուցադրում են համապատասխան վարժությունները: Ըստ հեղինակի, թե գրքում և թե DVD սկավառակում տեսական մասն այնքան մեծ տեղ չի զբաղեցնում, որքան գործնական փորձի ցուցադրումը: Գրքի առաջաբանը գրել են դերասանուհի Ալլա Դեմիդովան և «Ստանիսլավսկի էլեկտրաթատրոն»-ի գեղարվեստական ղեկավար Բորիս Յուխանանովը:
«Ռուսաստանում վերջերս անցկացրի 7 ամիս: Դա բավականաչափ երկար ժամանակահատված է: Ալեքսանդրինայան թատրոնում (Սանկտ Պետերբուրգ) բեմադրեցի Սամուել Բեքքեթի «Խաղավարտ»-ը, Պերմի թատրոնում,Թեոդոր Կուրենտզիսի, Յանիս Կունելիսի, Ալլա Դեմիդովայի, Նատալիա Պշենիչնիկովայի և իմ դերասաններ Տասոս Դիմասի և Սոֆիա Հիլլի հետ՝ «Նոսֆերատուն»,- ամբողջացնում է ռեժիսորը Ռուսաստանում իրականացրած իր գործեը:
Վարպետի այդ 7 ամիսներին կատարած աշխատանքներից վեջինը Եվրիպիդեսի «Բաքսուհիները» ողբերգությունն է և , անշուշտ, իր աշխատանքի մեթոդոլոգիան ներկայացնող ռուսերեն հրատարակությունը:
Ռուսաստանում գրքի առաջին շնորհանդեսի կազմակերպումը Թերզոպուլոսը հիմնավորում է այդ երկրի հետ ունեցած իր երկարամյա ստեղծագործական կապերի առկայությամբ: «Ես շատ եմ աշխատել Ռուսաստանում:
Ես հսկայական թատերական փորձ ունեմ: Ես հիշում եմ 60-70-ական թվականները, հունական թատրոնը, ռուսականն, օրինակ, վախթանգովյանը՝ իր այնպիսի մեծ դերասաններով, ինչպիսիք են Յուլիա Բորիսովան և Նիկոլայ Գրիցենկոն: Հիշում են վերակառուցման ժամանակաշրջանը, ծանր քաղաքական և տնտեսական իրավիճակները, երբ Ռուսաստանը ժամանակ չուներ մտածել մշակույթի մասին: Ինչ-որ մի որոշակի պահի ես նկատեցի, որ ռուսական թատրոնը կորցնում է ավանդույթները: Ներկայացումները դարձան մի տեսակ միանման՝ լիներ դա հին հունական, թե շեքսպիրյան: Չնայած այն բանին, որ Ռուսաստանում միշտ եղել են հիանալի դերասաններ, օրինակ՝ Ալլա Դեմիդովան:»:
Թերզոպուլոսի ասելով դրա պես ինչ-որ բաներ էլ 80-90-ականներին եղել են Հունաստանում, երբ մարդիկ սևեռվել էին փողերի, հաճույքների և նյութական արժեքների վրա: Ըստ նրա, իր երկիրը միայն հիմա է սթափվել և փորձում է ինչ-որ բան անել, վերապրել տեղի ունեցած «բեկումը»:
«Ընդհանրապես, չնայած այն բանին, որ Ռուսաստանում շարունակում են ի հայտ գալ առանձին հոյակապ դերասաններ, օրինակ, Եվգենի Միրոնովը, երիտասարդ թատերախմբերը, այնուամենայնիվ, պետք է մտածեն, թե ինչ պետք է անեն այսուհետ և պետք է գործեն շատ զգույշ«,- նշում է Թերզոպուլոսը: Նա ասում է, որ շատ է հարգում Ստանիսլավսկուն և նրա մեթոդը, Մեյերհոլդին, որի համակարգի մասին «մենք շատ քիչ գիտենք»:
Նա գտնում է, որ «ռուսական ավանդույթը շատ հզոր է: Բայց, միաժամանակ, միօրինակությունը թատրոնում, ախտանիշ է:»: Դրա համար պետք է զգուշությամբ «կրկին ուսումնասիրել տարբերությունները, որովհետև թատրոնը, կյանքը ամփոփում է տարբերությունների մեջ»:
Որպես դրական օրինակ Թերզոպուլոսը բերում է Անատոլի Վասիլևի կամ Յուրի Լյուբիմովի թատրոններին, որոնց «հիմքում ընկած է ռուսական թատերական ավանդույթը, սակայն շատ ժամանակակից, թարմ, անսովոր հայացքով»; Նա նշում է, որ, ճիշտ է հետմոդեռնիզմը թույլատրում է անել այն ամենը, ինչ ցանկանում ես, սակայն այստեղ կան նաև խութեր: Օրինակ, դերասանները սկսել են դժվարությամբ աշխատել բազմամշակութային պայմաններում: Շատերի մոտ հիմնախնդիրներ կան մարմնականի հետ կապված: Թերզոպուլոսը նշում է, որ իր գիրքը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու այդ հիմնախնդրի շատ կողմեր և լուծել այն: Թրենինգի արդյունքում ձայնը դառնում է ավելի ուժեղ: «Մենք սովորում ենք այն ուղարկել մարմնի միջոցով»,- ընդգծում է ռեժիսորը:
Ըստ Թերզոպուլոսի իր համակարգը կիրառելի է ցանկացած թատրոնի և դերասանի համար: «Ես բազմաթիվ անգամներ եմ ուսումնասիրել և ակնհայտ է, որ յուրաքանչյուր մարդ, և ոչ միայն դերասանը, ունակ է ընկալել այդ մեթոդը: Երբեմն մենք մեր դասընթացներին հրավիրում ենք ոչ պրոֆեսիոնալների և նրանք նույնպես զգում են ուժեղ փոփոխություններ, դառնում են ավելի կենտրոնացած, հանգիստ, վճռական և, հուսով եմ, նաև երջանիկ»,- ասում է հույն ռեժիսորը և հիշում, որ իր թատրոնում («Աթթիսում»), երրորդ հարկում ժամանակին ապրել է Ալլա Դեմիդովան, ապա՝ օպերային երգչուհի Նատալյա Պշենիչնիկովան և տակավին վերջերս այնտեղից հեռացավ Ելենա Մորոզովան: Ալլա Կազակովան, Անատոլի Վասիլևի թատրոնի դերասանուհի է, նույնպես բարձր կարծիք ուներ իմ մեթոդի մասին: Այսինքն Թերզոպուլոսի մեթոդը հարմար է ամենատարբեր դերասանների համար: Ըստ ռեժիսորի իր մեթոդի նկատմամբ շատ ավելի ընկալունակ են Լատինական Ամերիայի դերասանները, ովքեր չափազանց զգացմունքային, բնական և բաց մարդիկ են: Իսկ, ընդհանրապես, ժամանակակից դերասանների մասին ռեժիսորն այն կարծիքին է, որ նրանք կորցնում են խտացումը և էներգիան և որ ամեն ինչ տեղի է ունենում արտաքուստ, այնինչ պետք է նայել քիչ ավելի խորությամբ:
Խոսելով այն մասին, թե ինչի վրա է հենված իր մեթոդը, Թերզոպուլոսը նշում է դիաֆրագման (ստոծանին-խմբ.) և էներգիայի ուժգնացումը: «Սկզբում մենք սովորում ենք ճիշտ շնչել, այսինքն՝ դա կատարել բնական ձևով: Գլխավորն այն է, որ պետք է փորձ չարվի այն կառավարել, հառակ դեպքում էներգիան թուլանում է: Հաջորդ փուլը՝ էնեգիայի ուղղորդումն է դեպի սեռական օրգանները, ներշնչման ու արտաշնչման երկարացումը: Ձայնը դառնում է ավելի ուժեղ և արտահայտիչ և դերասանները կարող են արտասանել 20-ական բառ միանգամից: Անհրաժեշտ է հիշել. այդ բառերը պետք է համագործակցեն մարմնի հետ և ոչ թե նրան թելադրեն իրենց կամքը: Աստիճանաբար մասնակիցները սովորում են էներգիա կուտակել»,- ասում է ռեժիսորը:
Թերզեպուլոսը միանգամայն լրջորեն նշում է, որ իր դերասանները խաղում և խոսում են Դիոնիսոսի համար՝ իրենց էներգիան ուղարկելով հոիզոնից այն կողմ և լինելով ներկայի մեջ, միաժամանակ, գտնվում են հանդիսատեսի համեմատությամբ փոքր ինչ այլ մակարդակի վրա: Դա էլ դերասանի համար նշանակում է լինել բաց, ազատ մարմնով և մտքով: Նա ընդգծում է, որ իր դերասաններն, անշուշտ, տեսնում են հանդիսատեսներին, սակայն էներգիան գնում է հանդիսասրահի միջով:
Թերզոպուլոսի մեթոդի կիրառման արդյունքում, նշանավոր Ալլա Դեմիդովան, իր ձայնի դիապազոնը զգալիորեն ընդլայնել է՝ այն դարձնելով ավելի ազատ: Ռեժիսորը նշում է, որ սկզբում Դեմիդովան հիմնականում աշխատում էր «վերին էներգիայով, սակայն հետո սկսեց օգտագործել դիաֆրագման (ստոծանին), ողնաշարը: Թեև նա ցնցող դերասանուհի է և միշտ խաղացել է Դիոնիսոսի համար՝ ձայնն ուղղելով հորիզոնից այն կողմ»:
Ըստ ռեժիսորի, ինչ վերաբերում է կոնկրետ վարժություններին, ապա անհրաժեշտ է մշտապես աշխատել սոպրանոյից մեցցոյի անցման վրա, ապա՝ մեցցոյի և ալտի միջև՝ չմոռանալով, որ ձայնի ուժը ծնվում է մարմնում և ոչ թե գլխում, նույնիսկ , եթե դուք խոսում եք շատ բարձր ձայնով: Թերզոպուլոսը բացահայտում է, որ հենց այդ մասին էլ պլանավորում է գրել իր հաջորդ գրքում:
Նա նշում է, որ իր այս մեթոդը ծնվել է 45 տարի առաջ, երբ աշխատում էր «Բեռլիներ անսամբլ» (Berliner Ensemble) թատրոնում: Այնտեղ Շանհայից եկած չինացի վարպետը հուշել է այն ճանապարհը, որով մարդը պետք է գտնի իր մարմինը: «Ես շարունակեցի որոնումներս նաև այն ժաանակ, երբ արդեն ունեի իմ թատերախումբը: Որպես փորձ, օրինակ, մենք մասնակցել ենք «կրակե արարողությունների», քայլել ենք ածուխների վրայով: Ես ուսումնասիրել եմ Աֆրիկայի, Ասիայի, ինկերի ավանդույթները, արարողություններ, որոնք տեղի են ունեցել Հին Հունաստանում, Ասկլեպիոնում՝ Էլևսեսում՝ Դիոնիսոսի թատրոնում անցկացվող առասպելական խաղերի ժամանակ: Շատ դանդաղ, փորձելով նորից և նորից, գիշեր ու ցերեկ, ամիսներ շարունակ մենք փնտրում էինք պատասխաններ: Ինչ-որ մի պահի ես հասկացա, որ շոշափել եմ ինչ-որ կարևոր մի բան: Մեթոդը դա դեպի հոգու, մարմնի ու ձայնի հարմոնիայի ճանապարհը տանող բանալի է: Պարապմունքների ժամանակ դերասանները սկսում էին զգալ, որ իրենց մարմինը ազատագրվում է, ցանկություն է առաջանում պարել և նույնիսկ սավառնել: Շարժումները դառնում են ավելի էքսպրեսիվ ու սահուն»,- ասում է Թերզոպուլոսը և ավելացնում, որ ինքը մի անգամ ներկայացում է բեմադրել կոլումբիացի շամանների հետ և այդպիսի մի բան էլ արել է Ավստրալիայում: «Դա շատ անսովոր էր և ուժշեղ: Դրանց ժամանակ հայտնաբերված մի շարք գյուտեր մտել են մեթոդի մեջ» :
Թերզոպուլոսն անդրադարձել է նաև «Աթթիս» թատրոնի դերասանների գեղեցիկ արտաքին նկարգրին և հիացմունք առաջացնող «մարզավիճակը» ձևավորող կանոններին, իրենց թատրոն-տաճարի նիստ ու կացին:
««Աթթիս»-ը եկեղեցի է, իսկ մեր ներկայացումները պատարագ: Այստեղ անհրաժեշտ է էներգիայի խտացման մեծագույն մակարդակ: Այդ պատճառով մենք մարզվում ենք ամեն օր՝ ըստ գրքում ներկայացվող մեթոդի, ամեն անգամ փորձից մեկ ժամ առաջ և մեկ ժամ հետո: Եվ ամեն անգամ մենք ինչ-որ նոր բան ենք գտնում և հաճախ դա ավելացնում նաև ներկայացման մեջ»,- ասում է նա: Իսկ ինչ վերաբերում է կանոններին, ապա, նրա ասելով, դրանք թելադրում է կյանքը: Օրինակ, եթե մարդը ծխող է, ապա թրեյնինգների սկզբից մեկ ամիս հետո, սովորաբար թողնում է: Նա նշում է, որ իրականում « անհնար է համատեղել փորձերի համար անհրաժեշտ ռիթմը և ծխելը: Դերասանները սովորում են լինել ավելի ստեղծագործող ամեն ինչում, այդ թվում նաև ուտելիքի հարցում: Նրանք, գրեթե, բոլորը, բուսակերներ են»:
Ըստ ռեժիսորի դիտարկման «Աթթիս»-ը մյուս թատրոններից տարբերակող գիծը հարմոնիան է, որին իրենք հասել են դերասանների տարբեր հատկանիշները, որպես ամբողջական թիմ, համադրելու արդյունքում: Նրանցից ինչ-որ մեկը կարողանում է շատ լավ կենտրոնանալ, մյուսն ուժեղ է էներգետիկ առումով:
Ըստ Թերզոպուլոսի, բավական է երեք օր, որպեսզի հասկանաս, թե որքանով է դերասանը ունակ մտնելու մեթոդի մեջ՝ շնորհիվ կենտրոնացման, ֆիզիկական պատրաստվածության և, իհարկե, կրթվածության: »Համենայնդեպս, այս կամ այն չափով պետք է լինել ինտելեկտուալ, որպեսզի հասկանաս մեթոդը և խաղաս մեր ներկայացումներում»,-ասում է նա:
Ռեժիսորը նկատում է, որ ինքն ի վիճակի է հասկանալու թե ինչպիսի էներգիայով է օժտված մարդը և որքանով է այն ուժեղ: «Եթե տեսնում եմ, որ այն չափազանց մութ է, աշխատում եմ նրանից հեռու մնալ և այդպիսի անհատականության հետ, ավելի շուտ, չեմ համագործակցի»,-ասում է նա:
Իսկ որպես պահապան ուժ Թեոդորոս Թերզոպուլոսը խոր հավատ ունի իր մոտ գտնվող փոքրիկ մետաղե խաչի նկատմամբ, որը նրան է նվիրել հայ հանճարեղ կինոռեժիսորը՝ Սերգեյ Փարաջանովը: «Այն միշտ ինձնից անբաժան է: Շատ ուժեղ իր է»,- ասում է նա:
Նա երբեք հույսը չի դնում աստծո կողմից տրվող տաղանդի վրա: Որպեսզի ինչ-որ մի նոր բան բացահայտի՝ աշխատում է, դիմում է ռիսկի: «Կարևոր է մշակել արդեն առկա տաղանդը, հակառակ դեպքում ամեն ինչ կոչնչանա: Իսկ ընդհանրապես բավական է, որպեսզի մարդիկ ժպտան և իրենց հոգու մեջ լավ զգան»,- ասում է Թերզոպուլոսը: