«Բաց բեմ» մրցույթին քաղաքապետարանի մշակույթի բաժինը հատկացրել է 22,5 մլն ռուբլիՄոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտը «Բաց բեմ» դրամաշնորհային նախագծի շրջանակներում կօժանդակի երիտասարդ ռեժիսորների կողմից 30 թատերական և համերգային բեմադրությունների իրականացմանը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
«Այս տարի մեզ ներկայացված դիմումների թիվը ռեկորդային քանակի է եղել՝ 122 : Փորձագետները հարգարժան, արժանի մարդիկ և պրոֆեսիոնալները դիտարկել են բոլոր այդ դիմումները: Մենք անցկացնում էինք բաց նիստեր, քննարկումներ և արդյունքում որոշեցինք օժանդակել երաժշտական ուղղության 16 և 14 թատերական նախագծերի»,- ասել է Ռուսաստանի մայրաքաղաքի մշակույթի բաժնի ստեղծագործական կոլեկտիվների հետ տարվող աշխատանքի բաժնի պետ Նատալյա Դրոժնիկովան:
Ընդհանուր առմամբ այս ծրագրի համար տրամադրվել է 22,5 մլն ռուբլի, իսկ մեկ նախագծի ֆինանսավորման առավելագույն չափը 800 հազար ռուբլի է:
Մշակույթի դեպարտամենտի պատասխանատու աշխատակիցը նաև հայտնել է, որ ընթացիկ տարում «Բաց բեմ» նախագծի իրականացման համար զգալիորեն ավելացվել է մայրաքաղաքում տրամադրվող բեմահարթակների թիվը: Իսկ որոշ թատրոններ նաև ֆինանսապես են աջակցելու այս նախագծի մասնակիցներին:
«Բաց բեմ» մրցույթը անցկացվում է 2012 թ.-ից: Այս միջոցառման հիմնական խնդիրն այն է, որպեսզի պետական աջակցություն ցուցաբերվի թատերական և երաժշտական ոլորտների երիտասարդ ստեղծագործողներին՝ իրենց փորձարարական ձեռնարկներում, իննովացիոն-ստեղծագործական գաղափարների և նախագծերի իրականացման հարցերում:
«Բաց բեմ»-ի հաղթողներին որոշում է Հասարակական փորձագիտական հանձնաժողովը, որտեղ ընդգրկվում են թատրոնի և երաժշտական արվեստի ճանաչված գործիչներ, քննադատներ, գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստի ոլորտը լուսաբանող լրագրողներ, դրամատուրգներ, թատերական և համերգային գործի կազմակերպիչներ: