Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանը պարգևատրվել է երկրի բարձր պարգևով

11.11.2015


Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը դերասան Բենեդիկտ Քեմբերբեթչին պարգևատրել է Բրիտանական կայսրության կոմանդորի աստիճանի շքանշանով՝ դրամատիկական արվեստի ոլորտում մատուցած ծառայությունների համար: Այդ մասին «BBC»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Ամեն ինչ կայացավ հիանալի, ես հանդիպեցի նրան (թագուհուն) առաջին անգամ, նրա ձեռքից պարգև ստանալն անսովոր է»,- այդ առթիվ տված իր հարցազրույցի ընթացքում կիսել է իր զգացմունքները արտիստը:

Պարգևատրության արարողությունը կայացել է Բուքինհեմի պալատում:
    Դիտվել է 884 անգամ