Շեքսպիրը թույլատրում է լինել թեթև, ուրախ և չարաճճի10.08.2013
2013թ.-ի հունիսի 11-ին Մոսկվայի «Տաբակերկա» թատրոնում երիտասարդ ռեժիսոր Միխաիլ Ստանկևիչը բեմադրեց Վ. Շեքսպիրի «12-րդ գիշերը»:
Նավաբեկման հետևանքով միմյանց կորցրած և հրաշքով կրկին իրար գտած Վիոլայի և Սեբաստիանի ճշմարտապատում պատմության նոր բեմականացման գլխավոր դերը վստահվեց Օլգա Կրասկոին: Ներկայացնում ենք իր նոր աշխատանքի մասին«Театрал» հանդեսին դերասանուհու տված հարցազրույցը:
-Օլգա, երբ իմացաք, որ պետք է խաղաք Վիոլա, ուրախացա՞ք:
-Ես մտածեցի. «Ինչ հրաշալի է: Ես կունենամ յուրաքանչյուր դերասանի համար երազանք համարվող իմ առաջին, այսպես կոչված, «ծրագրային» դերը: Բայց, երևի թե, դա անելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ մինչ իմ հերթը կհասներ, Վիոլայի կերպարը մարմնավորվել է հազարավոր անգամ: Ես Միշային շատ շնորհակալ եմ, որ ինձ տեսավ այդ կերպարի մեջ և վստահեց, որ կկարողանա իմ մեջ բացահայտել այն, ինչն, անգամ, ես չգիտեմ իմ մասին:
-Վիոլան ունի երկվորյակ եղբայր՝ Սեբաստյանը: Ինչպես է դա լուծվում ներկայացման մեջ:
-Չէի ասի, որ Սեբաստյանի դերակատարի հետ մենք նման ենք ինչպես երկվորյակներ, բայց մենք շատ ընդհանուր գծեր ունենք: Բացի այդ կան նաև ռեժիսորական քայլեր, կան նաև թատերական պայմանականություններ, որոնք հանդիսատեսը ապրիորի ընդունում է և համաձայվում մեր խաղի պայմանականությանը: Բեղիկներ մենք չենք սոսնձում: Հույս ունենք, որ հանդիսատեսն ինքը «խաբվելու համար ուրախ» կլինի: Այդ իսկ պատճառով դեմքերին ոչինչ չարժե նկարել, որպեսզի բոլորը միաձայն ասեն. «Ախր նրանք միևնույն դեմքն ունեն»:
-Դուք առաջին անգամ եք խաղում Շեքսպիրի պիեսում: Ինչով է այդ նյութը Ձեր համար գրավիչ:
-Այն խաղարկային է և թույլ է տալիս տարիքավոր դերասաններին, ինչպես երեխաների, ընդգրկվել խաղի մեջ: Իմ դերը հենց դրանով էլ գրավիչ է: Չէ՞ որ եթե կողմնորոշվես, ապա անհնար է բացատրել, թե ինչու է Վիոլան սկսել հագուստները փոխելու խաղը և ինչու պարզապես չասել, որ նա այն նավից է, որը խորտակվել է: Օբյեկտիվ հիմնավոր դրդապատճառ նրա անխոհեմ պահվածքի համար չկա, դա հիանալի է: Դերասաններին, ինչպես երեխաներին, միայն առիթ տուր. «Արի հիմա դու եղիր սուսերով...»: Ու գնում է...: Շեքսպիրը թույլատրում է լինել թեթև, ուրախ և չարաճճի: Այն դերասանի համար միշտ էլ «ներքին շարժիչի» սարքինության ստուգում է:
-Բոլորովին վերջերս Դուք խաղում էիք Ալեքսանդր Կարուչեկովի «3-րդ կայսրության սարսափն ու աղքատությունը» ներկայացման մեջ: Հիմա Միխաիլ Ստանկևիչի «12-րդ գիշերվա» պրեմիերան է: Երկու ռեժիսորներն էլ Սերգեյ Ժենովիչի աշակերտներն եմ:
-Դա հանգամանքների երջանիկ զուգադիպություն է: Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ թատրոն են եկել Ժենովիչի աշակերտները: Քաղաքավարությունը, կրթվածությունը, խորքայնությունը, որ հատուկ է վարպետին և նրա աշակերտներին, ինձ շատ է դուր գալիս: Դրանք մարդիկ են, ովքեր հոգով ինձ հարազատ են: Ես շատ ուրախ եմ, որ ես ներկա եմ նրանց աշխատանքներում: Նրանք գիտեն մեկը մյուսի յուրահատկությունը, խորհրդակցում եմ միմյանց հետ, թեև միանգամայն տարբեր կերպ են փորձերն անցկացնում և նայում թատրոնին: Նրանց էներգետիկան տարբեր է, նրանք ունեն իրենց յուրահատուկ մոտեցումները, սակայն նրանց միավորում է նույն դպրոցը, հարգանքը դերասանների հանդեպ և արժանապատվ վերաբերմունքը միմյանց նկատմամբ: Դա գրավիչ է:
-«Տաբակերկայում» Դուք խաղում եք արդեն շատ տարիներ: Այն պահից, երբ առաջին անգամ դուրս եկաք բեմ, ինչն է փոխվել:
-Ես կարողանում եմ ավելի գրագետ քննարկել աշխատանքը: Նախկինում չէի հասկանում, թե ինչու համար պետք է անել այսպես, և ոչ այլ կերպ: Ես ավելի ազատ եմ դարձել: Ես ի վիճակի եմ իմ վրա կրել ներկայացումը: Ես հասկանում եմ, թե ինչ է իրենից ներկայացնում էներգետիկան, զգում եմ ժամանակը. որտեղ է պետք արագություն վերցնել, իսկ որտեղ, ընդհակառակը, դանդաղել:
-Այսինքն սովորել եք տեղափաշխվե՞լ:
-Իհարկե: Դա, շատ դեպքերում, փորձի արդյունք է: Իսկ այժմ ես ինձ համարում եմ արտիստ: Սկզբում, ավելի շուտ զգացմունքներն էին, իսկ հիմա ես այդ ամենը կատարում եմ գիտակցաբար, որովհետև ես ցանկանում եմ, որ հանդիսատեսը տեսնի և հասկանա հատկապես այն, ինչ ես ցանկանում եմ նրան ասել: Հինգ տարի առաջ, ես, կարող է պատահել, կկարողանայի խաղալ Վիոլային, որովհետև նրա նկարագիրը կա իմ բնույթի, իմ բնավորության մեջ, սակայն ինձ չէին բավարարի համարձակությունը և ուժերս: Այժմ ինձ համար ավելի հեշտ է: Այդ դերն ինձ մոտ է եկել ճիշտ ժամանակին:
-Ձեր գործընկերներին դուք հանդիպում եք նաև կինոնկարահանման տաղավարում: Որտե՞ղ է առավել հեշտ նրանց հետ աշխատելը:
-Ոչ մի տարբերություն, թե որտեղ ենք հանդիպել՝ թատրոնում, թե՞ կինոյում: Աշխատանքի ժամանակ մենք ավելի ենք միմյանց մոտենում: Ինձ դուր է գալիս, որ մեր թատրոնում գործընկերներդ զգում են քո տրամադրությունը, արձագանքում են քո մտահղացմանը, նկատում են, որ դու խաղում ես նորովի: Դու հանգամանալից ես, բաց և, անշուշտ, առավել ուժեղ միացումը տեղի է ունենում թատրոնում, բայց կինոյում, նույնպես, այդպիսի բան պատահում է:
-Նախկինում ասում էին «թատրոն-տուն»: Հիմա կա այդպիսի հասկացություն:
-Իմ տունը, դա, այնուամենայնիվ, իմ տունն է: Բայց ես սիրում եմ լինել թատրոնում: Ցավոք սրտի, մեր մոտ չկան Մխատյան (Մոսկվայի գեղարվեստական թատրոն) ավանդույթներ, հավաքներ, զվարճազրույցներ: Բայց ես Չապլիգինի 1-ա գալիս եմ ուրախությամբ և չեմ ցանկանում այստեղից հեռանալ:
-Ձեր դստերը ներկայացումը ցույց տալու՞ եք:
-Նա արդեն տեսել է: Ես նրան կանչել եմ, քանի որ շատ էի ցանկանում, որ նա վազվզի մեր դեկորացիաների մեջ: Երեխաների համար դա լիարժեք հաճույք է: Մեր մոտ փորձը շատ ուշ էր և նա հոգնեց, նայեց, որքան որ կարողացավ դիմանալ և հիասթափվեց. «Մամա, դու, ընդհանրապես քեզ նման չես: Ինչու ես վիրավորում խեղճ Օլիվիային: Ինչու՞ ես դու այդ անում»: Ես հասկացա, որ նա դեռ չի կարող տեսածը գնահատել հասուն մարդու պես և նրան բոլորովին դուր չի գալիս մայրիկին տեսնել ինչպես «ոչ մայրիկի»: