Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գրել է «Խնդրում եմ իջեցրեք վարագույրը», ապա՝ ինքնասպան եղել

06.28.2016


Մոսկվայում, «Ստանիսլավսկի» էլեկտրաթատրոնում բեմադրել են Սառա Քեյնի «Փսիխոզ 4:48» պիեսը: Այդ ստեղծագործությունը հեղինակը գրել է որպես իր վերջին աշխատանք և բարեխղճորեն անելով այդ՝ հեռացել է կյանքից: Ասում են, որ դա պատահել է ճիշտ նրա նշած ժամին 4:48-ին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Հայտնի է, որ հենց այդ ժամին, ընկճախտով տառապող Սառա Քեյնը սովորաբար արթնանում էր: Սկսած 2000 թ.-ից այդ պիեսը բազմաթիվ անգամաներ բեմադրվել է տարբեր երկրներում: Կա նույնիսկ «ինդի-ռոք» ոճի երգ, որ վերնագրված է՝ «4:48», կա ձայնապնակ «metal» ոճով և վերջապես՝ օպերա: Կա կարծիք, որ այդ պիեսն անհնար է չընկալել առանց հասկանալու այն, որ հեղինակը գիտեցել է, որ այն պետք է բեմադրվի հետմահու, որ ինչպես նշել է անգլիական «Guardian» պարբերականը, դա մահվանից առաջ գրված 75 րոպե տևողությամբ «երկտող» է:

Նոր ներկայացման ռեժիսոր Ալեքսանդր Զելդովիչը մենախոսությունները, երկխոսությունները և բազմաձայնությունները դասավորել է ժամանակի ու տարածության մեջ, իսկ ժամանակակից տեսաարտիստների «AES+F» խումբը դրանք տեղադրել է լիարժեք ֆանտասմագորիայի մթնոլորտում:

Այս փսիխոզը բեմում մարմնավորում են տարբեր տարիքի՝ 20-ից 70 տարեկան 19 արտիստներ: Ըստ էության դրանք ձայներ են, որ հնչում են հերոսուհու գլխում:

«Ամբողջ պիեսը տարբեր է, այսինքն այնտեղ տարբեր դրվագներ են, ինչպես, եթե դրանք ունենային սեփական ոճը»,- նշել է դերասան Ալա Կազակովան:

Ռեժիսորի մտահղացմամբ ներկայացումը բաժանվում է դրվագների, ինչպես հեղինակի գիտակցությունը: Թե ի՞նչ է փսիխոզը, Սառա Քեյնը գիտեր սեփական փորձով, ոչ թե այստեղից կամ այնտեղից լսելով: Նա բուժվել է հոգեբուժական կլինիկաներում, որոնցից մեկում էլ հեռացել է կյանքից: «Փսիխոզը 4:48»-ը Սառա Քեյնի վերջին մենախոսություն-պիեսն է, որն ավարտել է «Խնդրում եմ իջեցրեք վարագույրը» խոսքերով և այդ բառերը գրելուց հետո ինքնասպան է եղել: Այնպես, որ ստեղծագործության տեքստը ինքնասպանի գրառումներ են, որն այլևս չի կարողանում տանել սեփական գոյությունը: Հիմա դա պետք է զգա նաև հանդիսատեսը:

Բեմադրության հեղինակները իրենց նոր ներկայացման ժանրն անվանել են «Ինքնառեքվիեմ»: Սակայն դա միայն կյանքի ու մահվան, միայն կնոջ նույնականության և ծվեն-ծվեն եղած գիտակցության մասին չի, այլ նաև թատրոնի մասին է: Չէ՞ որ հեղինակը դրամատուրգ է:

« Ինչ-որ իմաստով սա Համլետի մենախոսությունն է, պարզապես ներկայացված պիեսի տեսքով: Սա «Ֆաուստի» երկրորդ մասն է: Այստեղ կա նաև շատ Չեխով: Այստեղ ապրում են թատերական շատ ժամանակաշրջաններ, ամենատարբեր թատերական ժամանակաշրջաններ»,- նշում է ռեժիսոր Ալեքսանդր Զելդովիչը:

Սառա Քեյնին անվանում են եվրոպական թատրոնի բարեփոխիչ, ով 1990-ական թվականներին ստեղծեց նոր՝ «in-yer-face» («Ձեր դեմքին») գեղագիտությունը: Այստեղ փորձում են հանդիսատեսի վրա ազդեցության հասնել ցավի, հոգեկան ցնցումի և նույնիսկ զզվանքի օգնությամբ: Եվ դա ներգործեց: Սառա Քեյնի հետդրամատիկական թատրոնը շատ ժողովրդականություն ունի: Ինչ-որ ժամանակ, միայն Գերմանիայում միաժամանակ ներկայացվում էին նրա 17 պիեսների բեմադրությունները:

Մոսկովյան այս ներկայացումը նույնպես հաճախ խոր ցնցում է հանդիսատեսին: Ընդ որում, ոչ միայն բեմում կատարվող գործողություններով, այլև տեսաշարով, որը պատրաստել է «AES+F» արթխումբը: Նկարիչներն այստեղ ոչ միայն ձևավորողներ են, այլ նաև համահեղինակներ: Չէ՞ որ ողջ գործողությունը տեղի է ունենում հերոսուհու գլխում և տեսագրությունը հաճախ առաջ է մղում սյուժեն:

«Իմ համար դա ժամանակակից արվեստի ստեղծագործություն է և ոչ թե պատմողական պիես: Իսկ ժամանակակից արվեստը հանդիսատեսին մղում է դեպի սեփական մտքերը: Գուցե հանդիսատեսը ինչ-որ բան հասկանա այն թեմայից, թե ինչ է ժամանակակից կինը... Դա հետաքրքիր է»,- նշել է «AES+F» խմբի նկարիչ Լև Եվզովիչը:
    Դիտվել է 1080 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների