Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

95-ամյա թատրոնի անցած ճանապարհը դեպի ճշմարտություն

11.14.2016


Նախօրեին, նոյեմբերի 13-ին, Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնը հանդիսավորությամբ նշեց հիմնադրման 95 ամյակը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասը այդ առթիվ ասել է, որ իրեն հաճախ էին հարցնում, թե ինչպես պիտի վախթանգովցիները նշեն հոբելյանը: «Կարելի է տիեզերական խնջույք կազմակերպել և բաժանել պարգևներ, կամ անցկացնել գալա-համերգ... Սակայն ես որոշեցի, որ թատրոնի համար իսկական տոնը ներկայացում խաղալն է»:

Իր հոբելյանի առթիվ վախթանգովյան թատրոնը ցուցադրել է Սոֆոկլեսի «Էդիփ արքան», որը ընթացիկ տարվա հուլիսին Տումինասը ռուսաստանցի և հույն արտիստների մասնակցությամաբ առաջին անգամ ներկայացրել է Էպիդավրոսի մ.թ.ա. 4-րդ դարում կառուցված հայտնի ամֆիթատրոնում:

Ինչպես հույն հանդիսատեսները իրենց հայրենիքում, այնպես էլ մոսկվացիները դարձան անտիկ դարաշրջանի և մերօրյա մարդկային արժեքների ու որակների զարմանալի համադրման, զուգահեռների և նույնականացման վկաները: Եվ հենց նյութի նկատմամբ այդպիսի մոտեցման ժամանակ ձևավորվում և առաջին պլան է գալիս լուսավորության դարաշրջանի փիլիսոփա Լեսսինգի այն միտքը, որ թատրոնի ճանապարհը դեպի ճշմարտություն անցնում է հարմոնիայի միջով, որին հասնելու համար պետք է անպայման անցնել տառապանքների միջով: Այդ մասին հիշեցնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
    Դիտվել է 928 անգամ