Հայտնի են դարձել տարվա երեք լավագույն պիեսները11.24.2016
Օրերս Մոսկվայում կայացել է դրամատուրգիայի ոլորտում Ռուսաստանի 11 գլխավոր մասնագիտական մրցույթները միավորող «Կուլմինացիա» մրցանակաբաշխությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «lenta.ru»-ին:
Այդ ստուգատեսում մրցանակակիրներ են դարձել երեք հեղինակներ՝ «Շնչել-արտաշնչել» պիեսի հեղինակ Յուլիա Տուպիկինան (Անապա), «Լյոխա» բանաստեղծական մենաներկայացման հեղինակ Յուլի Պոսպելովան (Մոսկվա) և «Շայթան լիճ» պիեսի հեղինակ Ռինատ Տաշիմովը (Եկատերինբուրգ) :
Դրամատիկական արվեստի «Կուլմինացիա» մրցույթը կազմակերպում և անցկացնում են Ժամանակակից արվեստի զարգացման հիմնադրամը, Ռուսաստանի թատերական գործիչների միությունը, «Էքսպերտ» մեդիահոլդինգը, «Ստրեմլենիե» բարեգործական հիմնադրամը և էլի մի շարք կազմակերպություններ: