Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆ. Գրիգորյան. «Ինչպիսի ռումբ էլ, որ պայթեցնում եմ, դրանից ծաղկաթերթեր են թռչում»


«Թագլուրը» ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցների հիման վրա իր ընթերցողին է ներկայացնում «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության դափնեկիր, ռուսական թատրոնի նոր սերնդի աչքի ընկնող դեմքերից մեկին՝ ծագումով հայ Ֆիլիպ Գրիգորյանին: Նյութը նվիրված է սեփական խոսքը և թատերական արվեստում նոր մոտեցումներ ի հայտ բերած արվեստագետի ստեղծագործական սկզբունքների և առաջացած հիմնախնդիրները լուծելու մեթոդների մասին:


Ռուսական ժամանակակից նորարարական ռեժիսուրայի ներկայացուցիչներից՝ Ֆիլիպ Գրիգորյանը, վերջերս տված հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ գրեթե չի կարդում դրամատուրգիական երկար տեքստեր: Նա նշել է, որ եթե իրեն անհրաժեշտ է որևէ տեղեկատվություն, կամ , եթե չի հասկանում որևէ բառ, անմիջապես դիմում է Google-ին և 15 րոպե հետո մոռանում է դրա մասին:

«Ես կարծում եմ, որ դա նոր մարդաբանական յուրահատկություն է: Իմ օպերատիվ հիշողությունը դատարկ է, իսկ «կոշտ-սկավառակի» վրա գրված են բաներ, որոնք իրականում էականորեն կարևոր են ինձ համար, բայց կարևոր չեն ընդհանրապես մշակույթի համար»:

Նա համաձայն է, որ թատրոնը շատ բազմակազմ երևույթ է: Ըստ այդ ելակետի էլ նա կարծում է, որ դրա համար սեփական ուղեղը բավական չէ և անհրաժեշտ է երկխոսություն ունենալ փորձագետի հետ: «Այդ պատճառով,- նշում է Գրիգորյանը,- ես առանց դրամատուրգի առավել հավանական է, որ չեմ աշխատի»: Նրա գնահատմամբ դրամատուրգը այն մարդն է ում հետ ինքը հորինում է ներկայացումը: Նաև՝ դրամատուրգը այն մարդն է, որն իրեն օգնում է ներկայացումը հարմարեցնել ենթատեքստին: Բայց նա նաև նշում է, որ դրամատուրգի հետ ներկայացում «հորինելը» ռեժիսուրայում նոր երևույթ չէ:

Մինչև ընթերցանության նկատմամբ իր այս նոր որակական վիճակին հասնելը, Ֆիլիպ Գրիգորյանը խոստովանում է, որ շատ է կարդացել հատկապես երբ սովորում էր թատերական ինստիտուտում:

«Ողջ կյանքս սիրել եմ ռոմանտիզմը, հատկապես կառանձնացնեմ Հոֆմանին, որին կարդացել եմ ամբողջովին, բազմաթիվ անգամներ, բացի «Սատանայի թուրմը» » ստեղծագործությունը, որում պատկերված «տերտերական» խղճմտությունները իրեն երբեք չեն հուզել: Կարդացել է Կրեյսլեր (թերևս նկատի ունի 19-րդ դարի գերմանացի ռոմանտի գրող Էռնստ Թեոդոր Վիլհելմ Հովմանի գրականության մեջ կենտրոնական հերոս հանդիսացող Յոհանես Կրեյսլերին- թարգմ.), իսկ բոլոր հեքիաթային պատմությունները գրեթե անգիր է արել:

Գրիգորյանը նաև խոստովանում է, որ նախկինում շատ է սիրել Դոստոևսկի, նույնիսկ ուսանողական թատրոնում խաղացել է Պորֆիր Պետրովիչ: Հենց իր կյանքի այդ հատվածում էլ ձևավորվել է որպես դերասան: Մինչ այդ մանկավարժները պարզապես իրեն հանդուրժել են՝ « հավանաբար ինչ-որ գերբնական որակների, հմայքի համար»:

Այդ հանդուրժողականությունը ի վերջո, ունեցել է դրական ավարտ, քանի որ Գրիգորյանը հանդիպել է իրեն «հասկանալի գծի վրա դնող» մանկավարժին՝ Միխայիլ Պետրովիչ Սեմակովին, ում օրհնությամբ էլ ուսանողական թատրոնում մարմնավորել է Դոստոևսկու հերոսին, որը սանին հնարավորություն է տվել մշակել դերը կառուցելու «փաստերի գնահատման» համակարգը ըստ Սեմակովի մոտեցման: Դա այն է, երբ դերի վրա աշխատելիս ուսուցիչը «Տեսավ, գնահատեց, արձագանքեց և դերի վրայով, ինչպես ձգված լարի վրայով, ուղեկցեց կետից մինչև կետ» :

Գրիգորյանը խոստովանում է, որ մինչև այսօր ինքը դերը կառուցում է՝ ելնելով հենց այդ կոդից: «Ինչպես վերցնել ֆիզիկական ինքնազգացողությունը և թե ինչպես է կառուցված փաստի գնահատականը: Ահա ամենակարևոր երկու առարկաները, որոնք ես սովորել եմ ինստիտուտում»,- նշում է նա:

Թատրոնը Ֆիլիպ Գրիգորյանը համարում է իր արյան մեջ տարալուծված երևույթ: Այստեղ նա կողմնորոշվում է շատ հիանալի և երբեք չի մոլորվում ու կորչում նույնիսկ իր համար միանգամայն նոր թատրոնի շենքում:

«Բայց ես նաև ատում եմ թատրոնը դեռ մանկությունից»,- անսպասելի խոստովանում է ռեժիսորը, որը համարում է, որ թատրոնը նաև իր համար վնասվածք է, որովհետև «այդ բառը՝ «տառապանքը», որը ռուսերեն լեզվով անընդհատ արտասանվում է վերջին աղետաբեր «Կարամազով եղբայրներ» ներկայացման մեջ, չեն կարողանում թարգմանել:

Ահա այդ տառապանքը բացարձակ հակացուցված է այն բանին, ինչը որ ցանկանում է զգալ երեխան: Երեխային անհրաժեշտ է համակարգ, մաքրություն: Հանգստություն:

«Ես տառապանքի հետ պայքարում եմ թե արվեստի մեջ և թե անձնական կյանքում»,- ասում է Գրիգորյանը և ավելացնում, որ դրա համար ձգտում է ամեն ինչում ինքն իրեն ներել:

«Գրեթե ամեն ինչում» ուղղում է իր միտքը և բացատրում. «Եթե քեզ ամեն ինչ զզվեցրել է և դու հայտնվել ես դեպրեսիայի մեջ, ապա դա չի նշանակում, որ դու վատն ես:
Պառկիր, խաղա համակարգչային խաղեր, և խիղճդ մի տանջիր»,-խորհուրդ է տալիս Ֆիլիպ Գրիգորյանը և ընդգծում, որ «մարդը, որը սովոր է քննել իր յուրաքանչյուր գործողությունը, հավանաբար հանդիպել է հոգեկան հիմնախնդրի», որը կարող է նաև գտնել բազմաթիվ պատճառներ նրան տանջելու համար:

«Ինձ համար արվեստը կյանքի մաս է: Կյանքն ինձ համար ավելի կարևոր է, քան արվեստը: Ես ցանկանում եմ երջանիկ մարդ լինել և ես երջանիկ եմ»,- ասում է նա:

«Զուտ որպես արհեստ ես թատրոնում կարող եմ անել ամեն ինչ, բացի երաժշտությունից»,- իր կարողություններն է ներկայացնում Գրիգորյանը և հիշում, որ, օրինակ, ինստիտուտում, հենց այդպես էլ անում էր « անում էր անձամբ՝ ինքնուրույն հատվածներով»:

Ըստ նրա «թատրոնը համադրություն է: Կերպարների, իրավիճակների և մթնոլորտի համադրություն», որն ամենահետաքրքիրն է: Դրա հետ նա հնարավոր է, որ ավելացներ նաև հնարքը կամ միջոցը, որին հետևում է: Բայց նրա համար գլխավորը համադրությունն է՝ ինչպես կյանքում, որտեղ բոլոր երևույթները լցված են միևնույն հոսքի մեջ:

«Ես բավականին ծիծաղելի մի այսպիսի սովորություն ունեմ: Գալիս եմ թատրոն և հանձնում եմ ներկայացման ռեժիսորական գրավոր պլանը: Բառերով հնչում է ինչպես սարսափելի է, սարսափելի է, ինչպես շարադրված քաղաքական բրոշյուր կամ սադրանք: Հետո դուրս է գալիս ներկայացումը և , կարծես թե, դրանից ոչինչ բեմի վրա չկա: Եվ դա յուրաքանչյուր անգամ: Ես ցանկացած սարսափելի սոսկում, ամենահրեշավոր վերլուծություն վերակազմում եմ իմ ինչ-որ յուրահատկությամբ, չգիտեմ, թե այն ինչպես է աշխատում: Ձգտում ես, դուրս ես քաշում, որպեսզի պարզապես աչքերիդ արյունից ազատվես, իսկ հետո ինչ-որ տատիկներ հանդիսասրահից դուրս են գալիս և ասում. « Վայ, որքան գեղեցիկ էր...»: Ես ունեմ այդպիսի յուրահատկություն. Ինչպիսի ռումբ էլ, որ պայթեցնեմ, դրանից ծաղկաթերթեր են թռչում»:

    Դիտվել է 1383 անգամ
    1234567891011>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների