Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քննչական կոմիտեն պլանավորել է հարցաքննել ռեժիսորին

05.23.2017

Մայիսի 23-ի առավոտյան իրավապահ մարմինները խուզարկության նպատակով այցելել են Մոսկվայի «Գոգոլ-կենտրոն» -ի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի բնակարան: Այդ մասին լրագրող և իրավապաշտպան Օլգա Ռոմանովայի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «dp.ru»-ին:

Ոստիկանական գործողությունը իրականացվում է գողության գործի շրջանակներում, տեղեկացրել է «rbc.ru»-ն՝ հղում անելով քննությունն իրականացնող մարմնի հավաստի աղբյուրին:

Ռուսաստանի քննչական կոմիտեն պլանավորել է հարցաքննել ռեժիսորին: «ՏԱՍՍ»-ը հաստատել է , որ խուզարկությունն իրականացնում են Ռուսաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները՝ քրեական գործի շրջանակներում, սակայն ճի ճշտել թե որ գործի:

Խուզարկություններ են իրականացվում նաև «Գոգոլ-կենտրոն»-ում: Այդ մասին էլ տեղեկացրել է «Դոժդ» հեռուստատեսային ալիքը:

Թատրոնի և կինոյի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը Մոսկվայի «Գոգոլ-կենտրոն» դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել 2012թ.-ին, որը հետագայում վերակազմակերպվել է, որպես «Գոգոլ-կենտրոն»: Իր կատարած աշխատանքների համար Սերեբրեննիկովը արժանացել է ռուսական թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ոլորտների ամենապատվավոր մրցանակների: Նա նաև Կաննի միջազգային կինոփառատոնի դափնեկիր է:


Այս թեմայով այլ հղումներ -1
Այս թեմայով այլ հղումներ -2
Այս թեմայով այլ հղումներ-3

    Դիտվել է 976 անգամ