Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

20 միջազգային մրցույթներին ավելացել են ևս երեքը

06.19.2017

Բալետի մրցույթի միջազգային ֆեդերացիային անդամագրված 20 միջազգային մրցույթներին այս տարի (2017թ.) ավելացել են ևս երեքը՝ Լոզանի(Շվեյցարիա), Ռիգայի(Լատվիա) և Ջեքսոնի (ԱՄՆ) մրցույթները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Եթե եվրոպական երկու քաղաքները հայտնի են լայն հանրությանը, ապա Ջեքսոնը այնքան էլ հաճախ չի հանդիպում բալետային ազդագրերում: Այդ բնակավայրի մասին իր ունեցած տեղեկատվությամբ կիսվել է Միջազգային բալետային մրցույթի ժյուրիի նախագահ Ջոն Միխան:

«Ջեկսոնը փոքրիկ քաղաք է ԱՄՆ-ի հարավում: Մրցույթի մասնակիցները նրանց մոտ են գնում 1979թ.-ից: Նրանց Ֆեդերացիայի մեջ ընդգրկելը մեզ համար շատ կարևոր է: Չէ որ մենք բոլորս կողմնորոշվում ենք ռուսական ավանդներով՝ ստեղծված Պիտիպայի և նրա գործը շարունակող խորհրդային մասնագետների ավանդներով: Հաղորդակցվելը միմյանց հետ շատ կարևոր է»,- ասել է Բալետի մրցույթի միջազգային ֆեդերացիայի նախագահը:

Բալետի մրցույթի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 2005թ.-ին առավել նշանակալից խորիոգրաֆիական մրցույթներ կազմակերպողների նախաձեռնությամբ: Այստեղ քննարկումները վերաբերում են ոչ միայն բալետ պարողների և խորեոգրաֆների պարգևատրություններին, այլև այդ ոլորտում ընդհանուր սկզբունքներին վերաբերող հարցերին:

Կազմակերպության հերթական համաժողովը այս օրերին ընթանում է Ռուսաստանի մայրաքաղաքում:
    Դիտվել է 868 անգամ