Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տղամարդիկ, որոնք նրան բաժանում են իրար մեջ...

06.20.2017


Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեսական թատրոնում երիտասարդ ռեժիսոր Դանիլ Չաշչինի վերջերս պատրաստած փորձարարական բեմադրության մեջ այնքան հետաքրքիր թատերական լուծումներ են իրականացվել, որ որոշվել է այն վերամշակումներից հետո դարձնել լիարժեք ներկայացում և նվիրել պիեսի գրական հիմքը հանդիսացող «Վայրի մոլոշ» պատմվածքի հեղինակի՝ Մաքսիմ Գորկու ծննդյան 150 ամյակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ռեժիսորը խոստովանում է, որ այդ պատմվածքին ծանոթ է դեռ դպրոցից: Բայց դրանից հետո որևէ կերպ չի հիշել այդ գործի մասին, քանի որ ձանձրալի էր թվացել: Այսօր, սակայն, հասկացել է, որ սխալվում էր: Այն «Ոճական է, անժամանակյա, բանաստեղծական»: Ռեժիսորը Գորկու այդ գործն այսօր բնութագրում է որպես մի այնպիսի տեքստ, որը «անիմացված է, գրաֆիկական ձևավորմամբ է», որ պատմում է «ծովի ատլասե կրծքի», «կանաչաերանգ ալիքների», «տաք ավազի» մասին, որոնք իդելական ֆոն են ցանկացած սիրային եռանկյունու համար:

Վայրի մոլոշն ազատատենչ ճակատագրական կին է, »քաղցր», ինչպես ասում են տղամարդիկ, որոնք նրան բաժանում են իրար մեջ: Նրանցից երկուսը հայր ու որդին խեղդվում են նրա մեջ, ինչպես ծովում, որի ափին զարգանում է այս պատումը:

«Սա փոխաբերական կերպար է : Մենք մեկնարկել ենք հենց բնությունից: Սա կնոջ բնույթի կերպար է, ինչպես մեր հողը՝ այն տարբեր է՝ փոթորիկ է և տարերք: Նրանք և քամի են, և կրակ, և ջուր: Նրան կարելի է համեմատել ծովի հետ: Կարող է քեզ շոյել, քարող է սուզել, կարող է նաև փոթորկվել, որը քեզ կքշի...»,- նշել է դերասանուհի Սվետլանա Ուստինովան:

Սաունդտրեկում օգտագործված է Ջեյմս Բրաունի երգերից մեկը, որի անվանումը թարգմանվում է այսպես. «Սա տղամարդկային աշխարհ է»:

Ավելացնենք, որ երիտասարդ ռեժիսոր Դանիլ Չաշչինը իր ներկայացումը նվիրել է սիրելի կնոջը՝ ընդգծելով, որ առանց նրա իքը ոչինչ է: Դանիլը խոստովանել է, որ իրենց հարաբերությունները դասավորվում են ճիշտ ինչպես այս ներկայացման մեջ՝ մեկ շոյում է, իսկ մեկ էլ դաժան է իր նկատմամբ:
    Դիտվել է 1092 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների