Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

15 րոպե տեսավ իրականությունը և ինքն իրեն կուրացրեց....

07.06.2017

«Էդիպի մեջ կա մտածողության ազատություն: Մեր մեջ դա չկա: Հարմարվում ենք: - այս օրերին Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում ընթացող «7-րդ պլատոնովյան փառատոնի» շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ իր «Արքա Էդիպ» բեմադրության մասին խոսելիս նշել է Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Տումինասը բնութագրել է իր բեմադրության գլխավոր հերոսին որպես ինքնասիրահարված, գոռոզ, փառամոլ և կպչուն մեկը, որն այդպիսին է, որովհետև այդ հատկանիշներն է իր հետ միասին հասունացրել, հասակ առել:

«Տեսնու՞մ եք մարտակառքը Էդիպին ճանապարհը չի զիջել, այդ պատճառով նա բոլորին սպանում է»,- նշում է Տումինասը և ընդգծում, որ Սֆինքսին հաղթելուց հետո, սակայն, արքան շատ տարիներ է ապրում այդ փառքով, հպարտանում է, որ ազատագրել է Թեբեն: Սակայն, ըստ ռեժիսորի հենց այդ փառքն էլ կուրացնում է նրան:

Տումինասն ասում է, որ երկրի ղեկավարներն էլ են այդպես ապրում: «Կարծես թե հանդիպում են, կարծես թե ամեն ինչ գիտեն, սակայն իրականում կույր են»:

Էդիպ արքան իր այդ կուրությունից դուրս եկավ, 15 րոպե տեսավ իրականությունը և ինքն իրեն կուրացրեց: «Սա է մարդու ունակությունը ինքն իրեն հերոսացնելու, որն իրեն դատում է և պատժում»: Ըստ Տումինասի սա անտիկ դարաշրջանից մեր ժամանակակիցներին հասցված ամենակարևոր հարվածն է:

Դա բարձր բարոյականության հարված է:

«Այսօր մեզանում արդեն ոչ մեկը ինքն իրեն մահվան չի դատապարտում: Եթե ինքն իր վրա կրակում էլ է, ապա միայն այն բանի համար, որ չբացահայտվի»,- նշում է Տումինասը:

Ըստ ռեժիսորի ստորությունը թափանցել է մեր կյանք: Հնարավոր է, որ կատարվեն մեծ սխալներ, սակայն երբեք ուշ չէ դրանք ընդունել և «դառնալ մարդ, փրկել երկիրն ու սեփական անձը: Պետք է կարողանալ մաքրվել»,- նշում է Ռիմաս Տումինասը:




Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2

    Դիտվել է 1023 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների