Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խուլերի և կույրերի անունից կատարում էին օժանդակող ռեֆերենտի ֆունկցիաներ

11.18.2017

Այսօր Սանկտ Պետերբուրգում ընթացող Միջագային մշակութային 6-րդ ֆորումի ծրագրով նախատեսված է «Ձեռնմխելիներ» («In touch») ներկայացման միջազգային տարբերակի ռուսաստանյան պրեմիերան: Այդ մասին «pitert.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ի տարբերություն ներկայացման առաջին տարբերակի, որը Մոսկվայի Ազգությունների թատրոնում տեղի ունեցած պրեմիերայից սկսած, արժանացել է բազմաթիվ թատերական մրցանակների, ֆորումին ներկայացվող միջազգային տարբերակում կույր և խուլ դերասանների հետ հավասար բեմ դուրս կգան նաև ռուսաստանցի, մեծբրիտանացի և ֆրանսիացի հայտնի դերասաններ:

Ներկայացման այս տարբերակի վրա աշխատելու համար հրավիրվել է բրիտանական «Graeae» ներառական թատերական ընկերության գեղարվեստական ղեկավար Ջեննի Սիլեյը: Նրա բեմադրության հիմքում ընկած են տարբեր երկրների կույր , խուլ և տեսնող, լսող մարդկանց վավերագրական պատմություններ, որոնք ներկայացվում են խոսակցական, ժեստերի, ապա և դրամատիկական թատրոնի լեզվով:

Ներկայացումն ուսումնասիրում է այս մարդկանց աշխարհներն այնպիսի պահի, երբ նրանք ընդհարվում են և միավորվում:

«Ներկայացման միջազգային տարբերակում պահպանվում է հավասար իրավունքի սկզբունքը: Կույր, խուլ հերոսները հիմա իրենց պատմությունները պատմում են ինքնուրույն: Եթե նախկինում պրոֆեսիոնալ դերասանները կույրերի, խուլերի անունից կատարում էին լոկ օժանդակող ռեֆերենտի ֆունկցիաներ և պարզապես նրանց փոխարեն խոսքով ներկայացնում էին նրանց իսկ պատմությունները, ապա այժմ նրանք հերոսների հետ երկխոսության մեջ են մտնում՝ պատմելով նաև իրենց պատմությունները:»,- ասել է ներկայացման դրամատուրգ Մարինա Կրապիվինան և նշել, որ մի խոսքով, սա կլինի լիարժեք հաղորդակցություն երկու աշխարհների միջև:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում ընթացող Միջագային մշակութային 6-րդ ֆորումը մեկնարկել է2017թ.-ի 16-ին, իսկ այսօր՝ ամսի 18-ին, այն կեզրափակվի: Այն կազմակերպում են Ռուսաստանի դաշնության կառավարությունը և Սանկտ-Պետերբուրգի իշխանությունները: Ֆորումն ընթանում է «Մշակույթ, գիտություն և սպորտ» հիմնադրամի աջակցությամբ:

Միջոցառման թատերական կյանքին վերաբերող հատվածում նոյեմբերի 16-18-ի ընդհանուր առմամբ նախատեսվել էր հարուստ ծրագիր: Հանդիսատեսներին մատուցվեցին 8 թատերական պրեմիերաներ, ցուցադրվեցին նաև հատուկ ֆորումի մասնակիցների համար նախատեսված այլ ներկայացումներ:

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, թատերական շրջանակներում և այլուր աղմուկ բարձրացրած Սանկտ Պետերբուրգում ընթացող Միջագային մշակութային 6-րդ ֆորումը, որին, ընդհանուր առմամբ մասնակցել է 30 հազար մարդ, կավարտի իր աշխատանքները:




Այս թեմայով այլ հղումներ-1

    Դիտվել է 1068 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների