Մահացել է դերասան Միխայիլ Դերժավինը
01.10.2018

1959թ.-ին Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ուսումնարանն ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել սկզբում Լենինյան կոմերիտմիության, հետո Մալայա Բրոննայայի, ապա՝ 1967թ.-ից Երգիծանքի թատրոններում, որտեղ կերտած տասնյակ դերերի շնորհիվ, դարձել է թատերասեր հասարակության սիրելին:
Դերժավինը նկարահանվել է նաև կինոյում և երկար տարիներ վարել է «Պանդոկ «13 աթոռ» հեռուստատեսային շոուն, որը համարվում է խորհրդային հեռուստատեսության պատմության ամենամասսայական զվարճալի հաղորդումը: