Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պետության կողմից թատրոնին ներկայացվելիք միակ պահանջը

01.24.2018

Պետությունը չպետք է խառնվի թատրոնի կյանքին ճիշտ այնքան, որքան չպետք է խառնվի եկեղեցու կյանքին: Այսպիսի կարծիք է հայտնել վերջերս «Լենսովետի» թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակված հայտնի ռեժիսոր Յուրի Բուտուսովը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Ըստ Բուտուսովի, յուրաքանչյուր ռեժիսոր նախ և առաջ գրաքննիչ է ինքն իր համար, իսկ թատրոնը «ինքնավար ձեռնարկություն է»: Նա կարծում է, որ պետության պարտականությունների մեջ է մտնում արվեստին օժանդակելը, սակայն ռեժիսորը կատարում է մեկ վերապահում. «Պետք է սպասարկել ոչ միայն նրանց, որոնք սիրում են զվարճությունները»:

Նա վսատհ է, որ երբ պետությունը ասում է. «Մենք ձեզ փող ենք տալիս, ուրեմն դուք պետք է մեզ հարմար դիրք ընդունեք», ապա դա շատ տարօրինակ և ոչ գեղեցիկ դիրքորոշում է:

«Մարդիկ բյուջեին հարկեր են վճարում, իսկ մենք ստանում ենք բյուջեի փողեր»,- նշում է Բուտուսովը և ավելացնում, որ «միակ չափանիշը, որի համաձայն պետությունը կարող է պահանջներ ներկայացնել թատրոնին, դա այն ժամանակ է, երբ ռեժիսորը կամ գեղարվեստական ղեկավարը չեն կարողանում կատարել պարտականությունները, երբ նրանց դահլիճները դատարկ են»:

Սակայն, ըստ նրա, եթե դահլիճները լցվում են, եթե թատրոնը կատարում է իր ֆինանսական պարտավորությունները, ապա ոչ մի «գաղափարական կամ այլ պահանջներ պետությունը իրավունք չունի նրան ներկայացնել»:

Նա նաև նշում է, որ «Լենսովետի» թատրոնում կան որոշ բեմադրություններ, որոնք քիչ հանդիսատեսներ են հավաքում: Ըստ նրա, այդ ներկայացումներն, այնուամենայնիվ, պետք է պահպանվեն խաղացանկում, որովհետև դրանց մեջ կա ինչ-որ մի կարևոր բան՝ օրինակ, դերասանական խաղ, թեմա կամ ռեժիսորական լեզու:

«Այդպիսի ներկայացումներն ընդարձակում են թատրոնի որոնումների դիապազոնը»,- համոզված է Բուտուսովը:




Այս թեմայով այլ հղումներ-1















Լուսանկարը՝ ըստ հղման աղբյուրի
    Դիտվել է 1040 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Ամենաընթերցվածը
    Արխիվ ըստ ամիսների