Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ռևիզորը» հրաժեշտի հյուրախաղեր է տալիս

03.02.2018


Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնը հրաժեշտ է տալիս իր գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինի բեմադրած «Ռևիզորին»: Հատուկ այդ նպատակի համար թատրոնը կազմակերպել է հյուրախաղային շրջագայություն երկրի խոշոր բնակավայրերում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելո ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքին:
Շրջագայության ավարտը կդրվի հունիսի 28-ին: Այդ օրը հարազատ բեմում վերջին անգամ կցուցադրվի ներկայացման ֆոկինյան ընթերցման այդ տարբերակը:

Ալեքսանդրինյան թատրոնի խաղացանկում «Ռևիզորի բեմադրությունը ըստ Մեյերհոլդի բեմական պարտիտուրայի, գոյություն ունի 2003թ.-ից: Այն «Ռևիզորի 10-րդ վարկածն էր այս թատրոնում: Իսկ առաջին բեմադրությունն այս թատրոնում կայացել է դեռ 1836թ.-ին, որի նախապատրաստական աշխատանքին մասնակցել է կատակերգության հեղինակը՝ Նիկոլայ Գոգոլը:

Ասենք որ այս դասական դրամատիկական ստեղծագործությունը թատրոնում մտադիր են վերընթերցել և «Ռևիզորի» 11-րդ խմբագրումը Ալեքսանդրինյան թատրոնում ամենայն հավանականությամբ կիրականացվի եկողտարի՝ 2019 թվականին:




Այս թեմայով այլ հղումներ-1




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 1061 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների