Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանները կարծես կենդանանում են 3D ձևաչափի նկարի տիրույթում

05.18.2018

- Մենք կարող ենք ասել. «Թատրոնն արվեստի տաճար է» և այսպես շարունակ, իսկ մրցակցային դաշտն՝ ահա այն»,- այսպես է գնահատել Նովոսիբիրսկ քաղաքի օպերայի և բալետի թատրոնում օրերս պատրաստված «Մոխրոտիկը» բալետի բեմադրության փաստը լույսի գծով նկարիչ Գլեբ Ֆիլշտինսկին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Բեմադրության նկարիչը պնդելով իր միտքը, որ թատրոնը այժմ գտնվում է մրցակցային դաշտում, բերում է հետևյալ օրինակը,- «Մենք երեխային հրավիրում ենք «Մոխրոտիկը» դիտելու«, իսկ նա պատասխանում է, որ ինքն արդեն դիտել է Դիսնեյի տարբերակը...

Բայց և այնպես Նովոսիբիրսկի թատրոնի վարագույրը բացվում է և հանդիսատեսի հայացքի ներքո հայտնվում են չար խորթ մայրը, նրա աղջիկները և Մոխրոտիկը...

Սերգեյ Պրոկոֆևի երաժշտության հիման վրա ստեղծված հայտնի բալետը 1945թ.-ին Ռուսաստանի Մեծ թատրոնում բեմադրվածի մեր օրերին բնորոշ ոճական առանձնահատկությունների արտահայտությունն է: Այստեղ մեծ տեղ է հատկացված ժամանակակից նորագույն տեխնալոգիաներին, որոնք կարծես թե ավելի են մեծացնում դասականի հրապույրը և խորեոգրաֆիայի բարձրագույն դրսևորումները:

Ներկայացումը վերականգնել է Սանկտ-Պետերբուրգի Միխայլովյան թատրոնի գլխավոր բալետմայստեր Միխայիլ Մեսսերերը: Այս դժվարին աշխատանքը կատարելիս նրան օգնության են հասել արխիվային նյութերը, հազվադեպ լուսանկարները և ավագ սերնդի արտիստների հիշողությունները...

«Այսօր դասական մեծ բեմադրությունների սով է զգացվում, որտեղ կիրառված կլինի բարդ պուանտային տեխնիկա, վիրտուոզ տղամարդկային պար»,- իր աշխատանքը կառուցելու մեկնակետը ներկայացրել է Մեսսերերը:

Այս ներկայացմանը մասնակցում է Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի գրեթե ողջ բալետի խումբը: Պրեմիերային մասնակցելու են եկել նաև Սանկտ-Պետերբուրգի Միխայլովյան թատրոնի մենակատարներ:

Դերասանները կարծես կենդանանում են 3D ձևաչափի նկարի տիրույթում, համագործակցում են վիրտուալ դեկորացիաների հետ, որոնց մշակման համար մասնագետներից պահանջվել է մեկ տարի: Ամեն ինչ կառուցված է ճշգրիտ հաշվարկի վրա, իսկ պրոկոֆևյան հարմոնիան հատուկ էֆեկտներ ստեղծողները ստուգել են հանրահաշվային հաշվարկներով: Ամեն ինչ համապատասխանացվել է վայրկյանի ճշտությամբ: Եվ երաժշտությունը և լույսը հնազանդ են դիրիժորին:

Ժամանակակից տեխնոլոգիաները նովոսիբիրսկյան «Մոխրոտիկը» դարձրել են իրական կախարդական հեքիաթ:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 1162 անգամ