Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շատ հղումներ կան Բեքքեթի «Գոդոյին սպասելով» հայտնի պիեսին

05.23.2018

Այսօր, մայիսի 23-ին, Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող դրամատիկական թատրոնը լրագրողների ուշադրությանը կներկայացնի Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարոլդ Փիթերի առավել լավ հայտնի «Պահակը» պիեսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

1959թ.-ին գրված ստեղծագործությունը կամերային ժանրի պիես է: Այստեղ գործում են երեք անձ՝ անտուն Դևիսը և երկու տանտերերը՝ եղբայրներ Ասթոնը և Միքը: Ասթոնը տուն է բերում թափառաշրջիկ Դևիսին, որը սկսում է ինտրիգներ հյուսել եղբայրների դեմ և, որպես այդ ամենի արդյունք՝ կրկին հայտնվում է փողոցում:

Այս ստեղծագործության մեջ շատ հղումներ կան Բեքքեթի «Գոդոյին սպասելով» հայտնի պիեսին:

«Որքան հաճախ ենք մենք սպասում դեպի նոր կյանք առաջ մղող «կախարդական» իրադարձությանը: Սպասում ենք մինչև երկուշաբթի, որպեսզի թողնենք ծխելը, զեղջերի ենք սպասում սպորտային խանութից, որպեսզի սկսենք զբաղվել սպորտով, հույսեր ենք փայփայում ատելի ղեկավարության հետ հաղթական վեճից հետո աշխատավայրը փոխելու մասին...»,- ասել է ներկայացման ռեժիսոր Անդրեյ Կրուպնիկը:

Նրա կարծիքով յուրաքանչյուր մարդ սպասում է իր Գոդոյին և անկեղծորեն հավատում է, որ ամենայն լավը կլինի նրա գալով:

Ավելացնենք, որ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող դրամատիկական թատրոնում «Պահակը» պիեսի պրեմիերան կկայան մայիսի 25-ին և 26-ին:
    Դիտվել է 824 անգամ