Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ի. Ռայխելգաուզ. «Մշակույթը մնում է ժողովուրդներին միավորող հուսալի կամուրջ»

09.20.2018


Մոսկվայի «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնը հոկտեմբերին Գերմանիայի մայրաքաղաքում կբացի իր մասնաճյուղը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Իոսիֆ Ռայխելգաուզը ասել է, որ դա կարվի Բեռլինում գործող «Ռուսական տան» բազայի հիման վրա: Այնտեղ կներկայացվեն մոսկովյան թատրոնի խաղացանկում ընդգրկված բոլոր ներկայացումները՝ այդ թվում նաև մանկականները: Սակայն բեռլինյան մշտական բեմահարթակում իրենց արվեստը ներկայացնելով այս թատրոնն, աշուշտ, չի սահմանափակվելու և պլանավորվում է, որ այստեղից պարբերաբար այն հյուրախաղերով հանդես կգա նաև Վիենայում, Պրահայում և այլ «մոտակա քաղաքներում»:

Ռայխելգաուզի դիտարկմամբ այսօր Գերմանիայում գործում են բազմաթիվ ռուսական սիրողական թատերախմբեր: Այստեղ է կենտրոնացած Եվրոպայի ամենամեծ ռուսախոս սփյուռքը (մոտ 4 մլն): Շատերը կարոտում են հայրենիքը, ցանկանում են լինել նրա կողքին: Ըստ նրա իրենց բեռլինյան թատրոնի մասնաճյուղի ցուցադրած ներկայացումները կարող են վերածվել ուրախալի հանդիպման հայրենակիցների և մայրենի լեզվի հետ:

Ռայխելգաուզը հույս է հայտնել, որ իրենց թատրոնի կողքով գերմանացի հանդիսատեսը նույնպես անտարբեր չի անցնի:

Ռուսերենը չհասկացողների համար կգործի թարգմանված տեքստը ներկայացնող էլեկտրոնային ցուցատախտակը:

Նա նշել է, որ Բեռլինում դերասանական մակարդակը շատ բարձր է և ինքը նախատեսել է, որ լեզվին տերապետող այդպիսի արտիստների հետ համագործակցությունը նույնպես իրենց պլանների մեջ է մտնում:

«Այսօր, երբ աշխարհը բզկտում են հակամարտությունները և ընդհատվում են հասարակական-քաղաքական կապերը, մշակույթը մնում է ժողովուրդներին միավորող հուսալի կամուրջ»,- նշել է Ռայխելգաուզը:
    Դիտվել է 1063 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Ամենաընթերցվածը
    Արխիվ ըստ ամիսների
    <Նախ.Հաջ.>
    Ապրիլ 2025
    երկերքչրքհնգուրբշբթկիր
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930