100-ամյա թատրոնի առաջին բացօթյա ցուցահանդեսը10.16.2018
2018թ.-ին իր 100 ամյակը բոլորող Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի երաժշտական թատրոնն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, նշանավորեց «Երաժշտական թատրոն: Ակունքներ» խորագրով ցուցահանդեսի բացմամբ: Այդ մասին տեղեկացնում է «РИА новости»-ն:
Ցուցադրանքի հիմքը կազմում են դեկորացիաների և հագուստների այն էսքիզները, որոնք ստեղծել են նշանավոր բազմաթիվ նկարիչներ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան օպերային և Նեմիրովիչ-Դանչենկոյի երաժշտական թատրոնների ներկայացումների համար: Ասենք, որ այդ երկու թատրոնները միավորվել են 1941թ.-ին:
Ցուցահանդեսը բացվել է Ստրաստնու ճեմուղում:
Սա բացօթյա ցուցահանդես բացելու թատրոնի առաջին փորձն է: Ստրաստնու ճեմուղին գտնվում է Մոսկվայի կենտրոնում և այստեղի մարդկային մեծ հոսքը երաշխիք է, որ մեծ կլինի նաև թատերական ցուցահանդեսը դիտողների թիվը: