Ըստ ռեժիսորի, բոլորը. հրացաններ բռնած, պահպանում են հանգած մոխիրը 10.17.2018
«Նոր պիեսը, այո, կարող է լինել անհաճո, սակայն այն խոսում է այսօրվա հիմնախնդիրների մասի»: Այսպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի թատերական ռեժիսոր Նիկոլայ Կալյադան: Ըստ նրա հատկապես Ռուսաստանի փոքր քաղաքներում գործող թատրոններն այդ հարցով գտնվում են տեղական իշխանությունների կոշտ վերահսկողության ներքո և «ավելորդ մի անգամ ևս վախենում են դիմել ժամանակակից դրամատուրգիային»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:
Կալյադան համաձայն է, որ նոր պիեսը, այո, անհաճո էլ է լինում, սակայն այն ներկայացնում է այսօրվա հիմնախնդիրներ, որոնք, ցավոք սրտի, գավառային չինովնիկները չեն սիրում: «Նրանց հարկավոր է թավշյա անդրավարտիք հագած Շեքսպիր»,- նշում է նա և ավելացնում. «Բայց այդ ժամանակ թատրոնը վերածվում է հանգած օջախի, իսկ գեղարվեստական մոխիրը քողարկվում է գեղեցիկ մի ֆրազով»:
Այս մեթոդը որդեգրողները, ըստ Կալյադայի, արդարանում են, որ դրանով «պահպանում են մշակույթի արժեքները», սակայն, նշում է նա, իրականում օջախը վաղուց հանգել է, թեև բոլորը, հրացաններ բռնած, կրկին քայլում են նրա շուրջը և պահպանում հանգած մոխիրը:
Նրա կարծիքով պետք է փչելով կրկին բորբոքել մոխրի տակ մնացած անթեղները:
«Թատրոնը պետք է կենդանի լինի: Եվ այդ ժամանակ կկենդանանան հանդիսատեսները և կկենդանան հենց իրենք, փոքր քաղաքները»,- եզրակացնում է Սվերդլովսկի մարզում գործող «Կալյադա-թատրոնի» գեղարվեստական ղեկավարը:
Այս թեմայով այլ հղումներ-1