Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշնանային թատերաշրջանի ամենասպասված և հաջողված պրեմիերան

11.29.2018



Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկը օրերս համալրվեց ևս մեկ ներկայացմամբ: Այստեղ բեմադրվել է Արշակ Սեմիրջյանի՝ «Դու էիր պակաս» կատակերգությունը:

Սա երիտասարդ դրամատուրգի և բանաստեղծի երկրորդ ստեղծագործությունն է, որ բարձրացվում է հայ բեմ: Առաջին անգամ նրա ստեղծագործություններից մեկը՝ «Վաճառվում է տղամարդ»-ը ռեժիսոր Արտավազդ Գրիգորյանի բեմադրությամբ թատերասերներին է ներկայացվել Կապանի պետական թատրոնում:

Իսկ երևանյան նշանավոր բեմում ռեժիսոր Արմեն Մարգարյանի բեմականացմամբ «Դու էիր պակաս» պիեսը դարձավ աշնանային թատերաշրջանի ամենասպասված և հաջողված պրեմիերան:

«Պիեսը, երկար ու բարդ ճանապարհ է անցել, մինչև, ի վերջո, վարագույրը բացվեց նաև իմ հերոսների առջև: Այն թատրոնում էր 2011թ.-ից, բայց երկար սպասված հաջողությունը եկավ 7 տարի անց՝ 2018թ.-ի նոյեմբերի 24-ին: Պարոնյան թատրոնի գեղարվեստական ղեկավարը, պարոն Երվանդ Ղազանչյանը, նախ ծանոթացավ իմ բոլոր գործերին: Ես մեծ պատիվ եմ համարում, որ նշանավոր թատերական գործիչը այդպիսի սրտացավ ուշադրությամբ վերաբերվեց իմ ստեղծագործություններին և կարդաց բոլոր 12 պիեսներս: Միայն դրանից հետո կայացվեց վերջնական որոշումը: Ընտրվեց «Դու էիր պակաս» պիեսը, որն, ի դեպ, իմ առաջին գործն է դրամատուրգիայի ժանրում»,- «ԹԱԳԼՈՒՐ»-ին է փոխանցել Արշակ Սեմիրջյանը:

Ավելացնենք, որ նոր կատակերգական բեմադրության հաջորդ մոտակա բեմելը կկայանա դեկտեմբերի 7-ին և 16-ին:






Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 730 անգամ