Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դպրոց-ստուդիա-թատրոն ժառանգականության գաղափարը

01.15.2019


Առաջիկայում Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի ստուդիայի խաղացանկը կհամալվրեն երեք նոր պրեմիերաներով, որոնցում գլխավոր դերերը կխաղան այս տարվա հունվարին ստուդիա ընդունված երիտասարդ ստաժոր դերասանները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այդ երեք ներկայացումների ծնունդը կապված է գործարկված նոր նախագծի հետ, որի էությունը, ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասի, կայանում է այն բանում, որ վերականգնվում է դպրոց-ստուդիա-թատրոն ժառանգականության գաղափարը, որը դեռևս 1920թ.-ի սկզբներին ձևակերպել է Եվգենի Վախթանգովը:

Ըստ նախագծի այս անգամ թատրոնի և կինոյի ոլորտում մասնագիտական որակավորում ունեցող 8 ստաժյոր-դերասաններ կներկայացնեն բեմադրություններ, որոնց հիման վրա էլ կորոշվի նրանց ապագա գործունեության տեղը և ճակատագիրը:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 751 անգամ