Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

1 տղամարդ և 24 արտիստուհի

03.01.2019

Այսօր երկրում առաջին անգամ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի օպերայի և բալետի պետական թատրոնում կներկայացնեն «Վալպուրգյան գիշեր» բալետը՝ Ջորջ Բալանչինի բեմադրությամբ: Բալանչինը Շարլ Գունոյի երաժշտությամբ իրականացված ներկայացումը համարում է կանանց բալետ: Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:

Իրոք, այս բեմադրության մեջ միայն մեկ տղամարդ է հանդես գալիս, իսկ նրա հետ պարային հարթակ դուրս կգա 24 պարուհի:

Ներկայացման պատրաստման մեջ որպես Բալանչինիի խորեոգրաֆիայի թարգման և իրականացնող հանդես է եկել ևս մեկ ամերիկացի: Դա պարային թատրոնի մասնագետ՝ բալետմայստեր Դայանա Ուայթն է, որը «New York City Ballet» թատերախմբի նախկին պարուհի է և Բանանչինիի հիմնադրամի ներկայացուցիչը, առանց որի օժանդակության անհնար կլիներ այս նախագծի իրականացումը:

«Բալանչինի բնավորության առանձնահատուկ գծերից մեկը հսկայական քանակով էներգիան, արագությունը և ինքնանվիրումն է, շատ ընդարձակ շարժումը: Հենց այդ էլ ես պահանջում եմ թատերախմբից: Ես պարողներին սովորեցնում եմ չամաչել, չվախենալ և պարել բաց և ուժեղ: Եվ, իհարկե, ես սովորեցնում են բավականություն ստանալ պարից: Որքան նրանց շատ է դուր գալիս լինել բեմում, այնքան ավելի շատ հաճույք է ստանում հանդիսատեսը»,- նշել է Դայանա Ուայթը:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 692 անգամ