Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սիրանո դ՝Բերժերակի ծննդյան 400 ամյակին ընդառաջ

03.06.2019

Այսօր, մարտի 6-ին, Մոսկվայի կինոդերասանի թատրոնը, որն իր շենքի նորոգման պատճառով ժամանակավորապես հանգրվանել է Թատերական արվեստի պետական ինստիտուտում, կներկայացնի Ռոստանի հայտնի ստեղծագործության՝ «Սիրանո դ՝Բերժերակի» նոր ընթերցանություն, որն իր ձևաչափի մեջ համատեղում է կինոնկարահանման գործընթաց և թատերական գործողություն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ներկայացման ռեժիսոր Իգոր Յացկոյի ասելով այս բեմադրությունը լի է էներգիայով, չարաճճիությամբ, երիտասարդությամբ և կյաքի ծարավով: «Այստեղ ևս մեկ անգամ փորձ է արվում բարձրացնել համընդհանուր հռետորական հարցադրումներ ոգու, գեղեցկության, բարձր իդեալների մասին: Սա ժամանակակցին հակադիրը թատերական կյանքից ներս նետելու փորձ է»,- նշել է նա:

Ներկայացումը նվիրված է Էդմոն Ռոստանի ծննդյան 150 և նրա հայտնի հերոսի նախատիպի՝ ֆրանսիացի բանաստեղծ, դրամատուրգ, գրող, փիլիսոփա, գիտական ֆանտաստիկայի ժանրի ի հայտ գալը նախապատրաստած Սիրանո դ՝Բերժերակի ծննդյան 400 ամյակին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1084 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների