Ըստ Շահինյանի, պետք է հայտարարել մորատորիում 08.03.2019
«Կյանքի և թատրոնի միջև խզվածք լինելու բարկացնող զգացումը ամրապնդվում է»,- ռուսաստանցի թատերագետ Նատալիա Շահինյանի կարծիքն է փոխանցում«taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Ըստ Շահինյանի, Ռուսաստանում նախ ավանդական պետական թատրոնը ավելի ու ավելի է վերևից ու ներքևից ենթարկվում տարասեռ հարձակումների, բեմի երիտասարդ գործիչների համար կորցնում է ձգողականության էներգիան, որոնք առավել ակտիվորեն են գերադասում թատերական գործողության անավարտ ձևերը: Նրա կարծիքով թատրոն-տուփը շատերի համար վերածվում է հայացքը անցյալին հառելու, իսկ «տարածություն ստեղծելու», հոդաբաշխ պատմություն պատմելու, սյուժեն գրագետ կառուցելու և դերաբաշխման ունակությունները դառնում են ավելի ու ավելի հազվադեպ:
Նատալիա Շահինյանը նշում է, որ ավելի ու ավելի հստակորեն է զգացվում դրամատուրգիայի պահանջարկ, որը պայթյունի ուժգնությամբ կվավերացնի ժամանակը, նրա ջիղը և թեմաները: «Այն ինչ իրական կյանքում և սոցիալական ցանցերում քննարկում են մարդիկ, այն՝ ինչը նրանց այսօր հուզում է, ավելի է հեռանում այն բանից, ինչը կատարվում է բեմում»,- ընդգծում է նա:
Շահինյանը նշում է, որ չնայած նոր պիեսների հոսքին, իրականում ցուցադրելու ոչինչ չկա: Նրա կարծիքով ռեժիսորները ընտրում են պարտությունը բացառող անցյալի անուններ, ենթադրելով, որ նոր մեկնաբանությամբ կհաղորդեն նորի ողջ խորքը:
«Եվ դա մի երկրում, որտեղ վերջին 30 տարիների փորձը գրեթե չի «բնազդավորվել» թատրոնում և գտնվում է նրա հետաքրքրությունների ծայրամասում:
Բեմում նախկինի պես առատորեն հատում են «Բալենու այգիներ», գնդակահարում են «Ճայեր» և սրախողող են անում Կլավդիոսին: Թատերագետը հուսահատ արձանագրում է, որ հիմա կարիք է զգացվում, որպեսզի գոնե մեկ տարի գրեթե ամբողջությամբ անգիր արված դասականի և Ռուսաստանի կյանքի Նոր դարաշրջանի միջև հայտարարվի մորատորիում:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: