Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տումինասի հրաժեշտը

09.09.2019


Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնն իր 99-րդ խաղաշրջանի մեկնարկն սկսեց գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասի տխուր հայտարարությամբ: Նա նոր թատերաշրջանի բացման առթիվ հավաքված արտիստներին հայտարարեց, որ խաղացանկից հանում է «Նավահանգիստ» ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Տումինասը նշել է, որ միշտ էլ գալիս է պահ, երբ բոլորից ակնկալվում է, որ խոնհարվեն և հայտարարեն, որ ներկայացումը փակված է:

«Նավահանգիստ» ներկայացումը ծնվել և թարոնում ապրում էր ավելի քան 7 տարի: Ցուցադրվել է 154 անգամ: Բայց, ինչպես նշել է գեղարվեստական ղեկավարը, ժամանակը անաչառ է և «Նավահանգիստը» տարալուծվում է մշուշում:

«Շատերը սպասում էին, որ այն կվերադառնա խաղացանկ, սակայն պետք է խոստովանել, որ դա անհնար է, և ժամանակն է, որպեսզի ներկայացումը տեղափոխվի մեր հիշողության մեջ, թանգարան»,- ասել է Ռիմաս Տումինասը:

Ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավարի «Նավահանգստում» ամեն ինչ դարձավ լուռ, տխուր և լուսավոր:
Տումինասը վստահ է, որ հենց այսպես էլ պետք է բաժանվել բեմադրությունից: Նա նաև նշել է, որ չարժե հուզվել, եթե խաղացանկից տարբեր պատճառներով հեռանում են որոշ այլ ներկայացումներ:

«Չի կարելի վշտանալ, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը, զիջել տեղը նոր ստեղծագործություններին: Թող որևէ մեկի համար անսպասելի չլինի, եթե կես տարի անց մեր խաղացանկում որոշ ներկայացումներ արդեն չլինեն»,- ամփոփել է այս թեման Տումինասը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 954 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների