Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Կուլմինացիայի» մասնակիցները սահմաններ ու դրվածքներ չեն ճանաչում

12.24.2019


Օրերս Մոսկվայի «Ստրաստնու վրա» թատերական կենտրոնում հանդիսավոր ամփոփել են ժամանակակից դրամատուրգիայի «Կուլմինացիա» մրցույթի արդյունքները: 2019թ.-ի լավագույն պիես է ճանաչվել դրամատուրգ Կոնստանտին Կոստենկոյի «Անհետացած հեծանիվը» պիեսը: Երկրոդ պատվավոր տեղում Կարեն Կլիմովսկու «Իմ հայրը Փիթեր փենն է», իսկ երրորդն Ալեքսեյ Սինյաևի «Կոտրվածը» պիեսներն էին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ռուսաստանում ժամանակակից դրամատուրգիայի 2019թ.-ին անցկացված մրցույթը թվով 4-րդն էր: Եզրափակիչում ընտրվել էին 10 լավագույն պիեսները, որոնք ընտրվել էին ռուսական դրամատուրգիայի 9 մրցույթների կողմից առաջարկված 30 լավագույն պիեսներից:

Մասնագետների գնահատմամբ ռուսական ժամանակակից դրամատուրգիայի առանձնահատկությունը որոնում է, հեղինակների մեջ մինչև իրենք այդ ստեղծագործական ոլորտում քայլողների ետևից գնալու ցանկության բացակայությունը: Դրանք հիմնականում երիտասարդներ են, որոնք ունեն աշխարհի իրենց տեսլականը: Նրանք շատ ազնիվ են, անզիջում, ունեն ժամանակի սեփական զգացումները: Նրանք սահմաններ և ինչ որ դրվածքներ չեն ճանաչում և լի են ինչ-որ բան բացահայտելու ցանկությամբ: Այսպիսին է «Պրակտիկա թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարինա Բրուսնիկինայի կարծիքը:

Կոնստանտին Կոստենկոյի «Անհետացած հեծանիվը» պիեսը «Կուլմինացիա» մրցույթին առաջարկել էր ռուսալեզու դրամատուրգիայի «Գործող անձինք» միջազգային մրցույթը: Կոստենկոն ստեղծագործում է 1999թ.-ից: Նրան հաջողություն և հռչակ է բերել «Կլաուստրոֆոբիա» պիեսը, որը բեմադրել է Նիկոլայ Կոլյադան: Կոնստանտին Կոստենկոն մահացել է 2019թ.-ին, 54 տարեկան հասակում:

Հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ, ըստ ավանդության, Դմիտրի Բրուսնիկինի արվեստանոցը ներկայացրել է մրցույթի կարճ ցուցակում ընդգրկված պիեսներից առանձին դրվագներ:

Շատ թատերական գորիչների գնահատմամբ ժամանակակից դրամտուրգիան Ռուսաստանի խաղացանկերում արդեն կայուն մաս են կազմում: Ռուսաստանում ժամանակակից արվեստի զարգացման հիմնադրամի նախագահ Իվան Դեմիդովի կարծիքով ժամանակակից դրամատուրգները արդեն կարողանում են գտնել բառեր, որպեսզի «նկարագրեն այսօրը, մեր մտքերը և մեր ժամանակը»:

Ասենք, որ նախորդ 4 միջոցառումների մրցութային կարճ ցուցակներում ընդգրկված պիեսները բեմադրվել են Ռուսաստանի թատրոններում, իսկ համառուսաստանյան թատերական գլխավոր մրցանակաբաշխության պարգևների մեջ հիմա ավելացել է նաև «Դրամատուրգի աշխատանք» անվանակարգը:

«Կուլմինացիա» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2016թ.-ից: Միջոցառումը լուրջ օժանդակություն է ստանում «Ռուսաստանի նախագահի դրամաշնորհ» հիմնադրամից:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1035 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների