Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆիլիպ Գրիգորյանը նորածիններին ուղարկում է «Լուսնային բարեկենդանի»

03.02.2020


Ռեժիսոր Ֆիլիպ Գրիգորյանը Մոսկվայի «Մալայա բրոննայայի վրա» թատրոնում հանդիսատեսին կներկայացնի այսօրվա ռուսական բեմերում իր դրամատիկական գործերով հաճախակի հանդես եկող հաջողակ հեղինակներից մեկի Պավել Պրյաժկոյի «Լուսնային բարեկենդան» պիեսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ռուսական մասնագիտական շրջանակներում կա այն կարծիքը, որ Ֆիլիպ Գրիգորյանը իր համար միշտ ընտրում է «այն ամենը ինչը դիտարժան է, փախուստային, շատ կալորիական» և երբեք չի աշխատում առանց դրամատուրգի համագործակցության, որը նրան օգնում է ներկայացումը ներդնել ենթատեքստի մեջ:

«Լուսնային բարեկենդանը» նա հորինել է Իլյա Կուխարենկոյի հետ: Իսկ Պրյաժկոյի ուղղագիծ տեքստի մեջ երկուսով փորձել են գտնել երկրորդ պլան, հասկանալով, որ բառերն այստեղ կարող են միայն վարագույր լինել:

Ներկայացման պատումն այն մասին է, որ նորածին երեխաները ծնվելուն պես մնացել են առանց ծնողների և ստիպված են թռչել լուսին, որպեսզի վերադարձնեն իրենց ծնողներին, որոնք հայտնվել են «լուսնային գերության» մեջ: Գրիգորյանը և Կուխարենկոն այժմեկան են դարձնում բոլորովին ոչ մանկական մտքեր: Նրանց վարկածով «Լուսնային բարեկենդանը» բարձրաձայնում է ժամանակակից երիտասարդների հիմնախնդիրներ՝ հասունանալ չցանկացող ընկեցիկներ, որոնք չեն տեսնում որևէ ուղի, որը ստիպում է մարդկանց ընտանիք կազմել, լինել միասին և, ընդհանրապես, չեն ընկալում, թե երեխաներն ու՞մ են պետք...

Ֆիլիպ Գրիգորյանը Պավել Պրյաժկոյի պիեսներից պատրաստում է նկարչի թատրոն: «Լուսնային բարեկենդանը» բացառություն չէ: Թերևս նրան առավել շատ այդ պիեսում գրավել են դիտողական լուծումների հնարավորությունը և համակարգչային խաղերը, նաև Դիսնեյի ոճով անիմացիոն հավանական լուծումները, որից չեն հագենում այսօրվա երեխաները:

«Լուսնային բարեկենդանում» ներկայացման մեջ երեխաների առջև դրվող խնդիրների բարդությունը ձգտում է զրոյի և որքան մոտ է լուսինը, դա առավել ակնհայտ է դառնում: Ինչպես նշել է իր հարցազրույցներից մեկում Ֆիլիպ Գրիգորյանը. «Ինչպիսի ռումբ էլ, որ պայթեցնեմ, դրանից ծաղկաթերթեր են թռչում»:

Բացառություն չէ նաև Մոսկվայի «Մալայա բրոննայայի վրա» թատրոնում իրականացված այս հերթական վառ երևակայության հրավառություն-բեմադրությունը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 954 անգամ